Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս հետևեմ ծնողներիս դրած կանոններին

Ինչպե՞ս հետևեմ ծնողներիս դրած կանոններին

Դու հավանաբար ճանաչում ես քո տարիքի պատանիների, ովքեր կարող են գալ տուն, երբ ուզեն, կարող են հագնել ինչ ուզեն և ընկերների հետ գնալ, ուր և երբ ուզեն։ Հավանաբար, ծնողները շատ զբաղված են, որ չեն նկատում, թե ինչ են անում իրենց երեխաները։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դաստիարակության վերաբերյալ այս մոտեցումը հաջողություն չի բերի (Առակներ 29։15)։ Աշխարհում տիրող սիրո պակասի պատճառը եսակենտրոն մարդիկ են, որոնցից շատերը մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ նրանց վրա սահմանափակումներ չեն դրվել (2 Տիմոթեոս 3։1–5

Փոխանակ նախանձելու պատանիներին, որոնց թույլ են տալիս անելու այն, ինչ իրենց հաճելի է, ծնողներիդ դրած կանոնները համարիր սիրո և հոգատարության ապացույց։ Դնելով ողջամիտ սահմաններ՝ նրանք ընդօրինակում են Եհովա Աստծուն, որն ասաց իր ժողովրդին.

«Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս։ Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի» (Սաղմոս 32։8