Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս հաշտվեմ այն մտքի հետ, որ այլևս միասին չենք

Ինչպե՞ս հաշտվեմ այն մտքի հետ, որ այլևս միասին չենք

«Այն բանից հետո, երբ ես ու ընկերուհիս բաժանվեցինք իրարից,— ասում է Ստիվենը,— ես ուղղակի կոտրված էի։ Դա ամենամեծ ցավն էր, որ զգացել եմ իմ կյանքում»։

Քեզ հետ նման բան եղե՞լ է։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։

 Ինչ ես զգում

Երբ հարաբերությունները խզվում են, ցավ են ապրում թե՛ տղան, թե՛ աղջիկը։

  • Եթե դու ես վերջ դրել ձեր փոխհարաբերություններին, գուցե քեզ ծանոթ լինեն Ժասմինի զգացումները, որն ասաց. «Խղճիս վրա ծանրացել էր այն միտքը, որ ցավ եմ պատճառել մի մարդու, ում հանդեպ անտարբեր չեմ եղել։ Հույս ունեմ, որ նման բան երբևէ չի կրկնվի»։

  • Եթե դու չես վերջ դրել ձեր փոխհարաբերություններին, գուցե հասկանում ես, թե ինչու են ոմանք դա մահվան պես մի բան համարում։ «Կարելի է ասել՝ ես անցա վշտի բոլոր փուլերով,— պատմում է Ջանեթ անունով մի երիտասարդ աղջիկ,— իրողության ժխտում, բարկություն, փոխհամաձայնության գալու փորձեր, դեպրեսիա և ի վերջո, մոտ մեկ տարի անց համակերպում»։

Ամփոփում։ Բաժանման պատճառով կարող ես վհատվել ու ընկճվել։ Աստվածաշունչը գրողներից մեկն ասել է. «Խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17:22

 Ինչ կարող ես անել

  • Խոսիր հասուն անհատի հետ, որին կարող ես վստահել։ Աստվածաշունչն ասում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17:17)։ Եթե սիրտդ բացես ծնողիդ կամ հասուն ընկերոջդ առաջ, կկարողանաս ճիշտ տեսանկյունից նայել այդ իրավիճակին։

    «Ամիսներ շարունակ ես մեկուսացած էի և ոչ ոքի հետ չէի խոսում իմ զգացմունքների մասին։ Սակայն ընկերները կարող են օգնել ոտքի կանգնելու, ուստի նրանց առաջ սիրտս բացելուց հետո միայն որոշ չափով թեթևացում զգացի» (Ջանեթ)։

  • Դասեր քաղիր տեղի ունեցածից։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն» (Առակներ 4:5)։ Կյանքում տհաճ իրավիճակների միջով անցնելով՝ մենք շատ բաներ ենք բացահայտում մեր մասին, նաև սովորում ենք, թե ինչպես հաղթահարել հիասթափության զգացումը։

    «Երբ ես ու ընկերուհիս բաժանվեցինք իրարից, ընկերներիցս մեկը հարցրեց ինձ. «Ի՞նչ սովորեցիր ձեր փոխհարաբերություններից և ինչպե՞ս կարող ես քո սովորածը կիրառել, երբ ապագայում մեկ ուրիշի հետ սկսես մտերմություն անել»» (Ստիվեն)։

  • Աղոթիր։ Աստվածաշունչն ասում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55:22)։ Աղոթքը կարող է օգնել քեզ մեղմելու ցավդ և ձեր բաժանմանը մեկ այլ տեսանկյունից նայելու։

    «Շարունակ աղոթիր։ Եհովան տեսնում է քո ցավը և քեզանից լավ է հասկանում այն իրավիճակը, որում գտնվում ես» (Մարսիա)։

  • Օգնիր ուրիշներին։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2:4)։ Որքան շատ զբաղված լինես ուրիշներին օգնելով, այնքան ավելի շուտ կկարողանաս սթափ նայել քո իրավիճակին։

    «Երբ հարաբերություններին վերջ է դրվում, թվում է, թե դա աշխարհի վերջն է, և շատ ավելի մեծ ցավ ես ապրում, քան ֆիզիկական ցավն է։ Բայց ես հասկացա, որ իրավիճակն անպայման կփոխվի դեպի լավը։ Ես միայն պետք է համբերեի, մինչև որ ժամանակ անցներ, և վերքերս բուժվեին» (Էվելին)։

Տես նաև

Իմացիր ավելին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Երբ վերջ է դրվում ընկերությանը

Ինչպե՞ս կարող ես շարունակել կյանքդ բաժանումից հետո։

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 1

Ի՞նչ օրհնություններ ու դժվարություններ իրատեսորեն կարող ես սպասել ամուսնությունից։

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 2

Իմացիր, թե ինչպես կարող ես պատրաստվել հաղթահարելու ամուսնական կյանքի անսպասելի դժվարությունները։