Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպե՞ս դիմադրեմ գայթակղությանը

Ինչպե՞ս դիմադրեմ գայթակղությանը

Ինչ կարող ես անել

Առաջին՝ միշտ հիշիր, որ քո արարքների համար դու ես պատասխանատու՝ անկախ նրանից, թե ինչ են անում քո ընկերները։

Երկրորդ՝ ինքնաքննություն արա և պարզիր, թե ում կողմից եկող ճնշմանն է դժվար լինում դիմադրել։

Այնուհետև՝ մտածիր, թե ե՞րբ են սկսում համոզել քեզ, որ սխալ բան անես. երբ դպրոցո՞ւմ ես, աշխատավայրո՞ւմ, թե՞ ուրիշ վայրերում։ Եթե հասկանաս, թե երբ է այդպիսի ճնշումներին բախվելու հավանականությունը ավելի մեծ, կկարողանաս խուսափել դրանցից։

Այժմ պատրաստ ես և կարող ես քայլեր ձեռնարկել։ Քո առաջնային խնդիրն է՝ հնարավորինս նվազեցնել կամ նույնիսկ բացառել այդպիսի դեպքերը։ (Օրինակ՝ եթե դպրոցից հետո ամեն անգամ հանդիպում ես դասարանցիներիդ, ովքեր համոզում են քեզ իրենց հետ ծխել, միգուցե փոխես ճանապարհդ՝ նրանց չհանդիպելու համար)։ Իրականում այն ընկերները, որոնք համոզում են քեզ սխալ բաներ անել, իսկական ընկերներ չեն։

Երբ տեղի ես տալիս գայթակղությանը, դառնում ես քո ցանկությունների գերին

Իհարկե չես կարող խուսափել բոլոր ճնշումներից։ Ուշ թե շուտ կլինեն դեպքեր, երբ ընկերներդ կփորձեն քեզ համոզել այս կամ այն բանը անել և գուցե դա անսպասելի լինի քեզ համար։ Ի՞նչ կարող ես անել։

Հաջողության գաղտնիքը պատրաստված լինելն է։

Ուշադրություն դարձրու։ Հիսուսը գիտեր՝ ինչ դիրք բռնել բարոյական հարցերում։ Նա որոշել էր միշտ հնազանդվել իր Հորը (Հովհաննես 8:28, 29)։ Ուրեմն պետք է նախօրոք վճռես ինչ դիրք բռնել։

Վարժություն։ Կարող ես մտածել երկու պատճառ, թե ինչու չպետք է հանձնվես և անես այն, ինչը ամենաշատն են համոզում քեզ անել։ Մտածիր, թե ինչ երկու քայլ կարող ես անել, որոնք կօգնեն քեզ մերժելու նրանց։

Ինչո՞ւ թույլ տաս, որ քեզ կառավարեն ուրիշները։ Հասունություն դրսևորիր՝ անելով այն, ինչը գիտես, որ ճիշտ է (Կողոսացիներ 3:5Աղոթիր, որ կարողանաս շարունակել ճիշտն անել (Մատթեոս 6:13

 

Իմացիր ավելին

Երիտասարդների հարցերը, հատոր 2

Այս գրքում շոշափվում են դպրոցի, ժամանցի, հասակակիցների, ծնողների, զգացմունքների, հակառակ սեռի և այլ թեմաների մասին հարցեր։

Ինչպես դիմադրել հասակակիցների ճնշմանը

Հասակակիցների ճնշման տակ լավ մարդիկ գուցե վատ բաներ անեն։ Ի՞նչ պետք է իմանաս այդ մասին։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել այն։

Երբևէ քեզ անհանգստացրե՞լ են՝ առաջարկելով սեքսով զբաղվել

Ճիշտ կլինի՞ համաձայնվել։ Հետո չե՞ս զղջա։