Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ անեմ, եթե միայնակ եմ

Ի՞նչ անեմ, եթե միայնակ եմ

Ինչ կարող ես անել

1. Կենտրոնացիր քո ուժեղ կողմերի վրա (2 Կորնթացիներ 11:6)։ Թեև լավ է իմանալ սեփական թերությունների մասին, բայց և պետք է իմանաս քո արժանիքների մասին։ Ուժեղ կողմերիդ մասին մտածելը քեզ կտա վստահություն, ինչն էլ կօգնի քեզ ձերբազատվելու սեփական անձի մասին բացասական կարծիքից ու մենության զգացումից։ Հարցրու ինքդ քեզ. «Որո՞նք են իմ ուժեղ կողմերը»։ Մտածիր քո ունակությունների ու դրական հատկությունների մասին։

2. Անկեղծորեն հետաքրքրվիր մյուսներով։ Սկսիր ընդամենը մեկ-երկու հոգուց։ «Ուղղակի հարցնելով նրանց՝ ո՞նց եք, ո՞նց են գործերը՝ կարող ես ավելի լավ ճանաչել նրանց»,— ասում է Խորխե անունով մի երիտասարդ։

Պատանին կամուրջ է սարքում այն անդունդի վրա, որը իրեն բաժանում է իր հասակակիցներից

Առաջարկ։ Մի սահմանափակվիր միայն քո տարիքի մարդկանց հետ շփվելով։ Աստվածաշնչում գրված է որոշ մտերիմ ընկերների մասին, որոնք եղել են տարբեր տարիքի։ Օրինակ Հռութն ու Նոեմին, Դավիթն ու Հովնաթանը, Տիմոթեոսն ու Պողոսը (Հռութ 1:16, 17; 1 Սամուել 18:1; 1 Կորնթացիներ 4:17)։ Մի մոռացիր, որ զրույցը մենախոսություն չէ, այլ երկխոսություն։ Մարդիկ սիրում են ուշադիր լսողներին։ Ուստի, եթե ամաչկոտ ես, վատ մի զգա քեզ։ Հիշիր՝ զրույցը վարելու պատասխանատվությունը միայն քո ուսերին չէ։

3. Հաշվի առ զրուցակցիդ զգացմունքները (1 Պետրոս 3:8)։ Նույնիսկ եթե համաձայն չես զրուցակցիդ տեսակետի հետ, համբերատարորեն սպասիր, մինչ նա ավարտի իր խոսքը։ Այնուհետև խոսիր այն բաների մասին, որոնց հետ համամիտ էիր։ Բայց եթե որոշ պատճառներով պետք է հայտնես քո անհամաձայնությունը, ապա դա արա այնպես, որ չվիրավորես նրան։

Առաջարկ։ Խոսիր մյուսների հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ խոսեն։ Անտեղի վեճի մի բռնվիր, մի բարկացիր, մի վիրավորիր կամ մի պահիր քեզ այնպես, ասես ամենաարդարը դու ես. այդ ամենը վանում է մարդկանց։ Նրանք կցանկանան ավելի շատ շփվել քեզ հետ, եթե քո «խոսքը միշտ վայելուչ լինի» (Կողոսացիներ 4:6

 

Իմացիր ավելին

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԷՋԵՐ

Հաղթահարել միայնությունը

Միայնության զգացո՞ւմ ունես։ Գրառումների այս էջը կօգնի քեզ գտնել միայնության պատճառը և հաղթահարել այն։

ԱՆԻՄԱՑԻԱՆԵՐ

Ո՞վ է իսկական ընկերը

Կեղծ ընկերները ամենուր են, բայց իսկական ընկերոջը պետք է գտնել։