Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Կուսության երդում

Կուսության երդում

 Ի՞նչ է կուսության երդումը

Կուսության երդումը գրավոր կամ բանավոր խոստում է զերծ մնալու սեռական հարաբերությունից մինչև ամուսնությունը։

Կուսության խոստումները տարածված էին 1990-ականներին, երբ Միացյալ Նահանգներում Հարավային բապտիստական կոնվենցիան ներկայացրեց «Իսկական սերը սպասում է» ծրագիրը։ Այս ծրագրի նպատակն էր տարածել աստվածաշնչյան արժեքները և հասակակիցների քաջալերական խոսքերի միջոցով օգնել պատանիներին բարոյապես մաքուր մնալ։

Դրանից շատ չանցած՝ ներկայացվեց համանման մի ծրագիր, որի մասնակիցները կուսության խոստում էին տալիս և ստանում արծաթյա մի մատանի, ինչը խորհրդանշում էր (և հիշեցնում էր) իրենց երդումը։

 Գործնակա՞ն է կուսության երդում տալը

Պատասխանը կախված է այն բանից, թե ում կհարցնես։

  • Հետազոտողներ Քրիստինե Կիմը և Ռոբերտ Ռեկտորը նշում են, որ «որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ կուսության երդում տված պատանիները ավելի ուշ են սկսում սեռական հարաբերություններ ունենալ և ավելի քիչ են սեռական հարաբերություններ ունենում»։

  • Գուդմախեր ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ «կուսության երդում տված պատանիները, սեռական հարաբերություններ ունենալու հարցում չեն տարբերվում այն պատանիներից, ովքեր այդ երդումը չեն տվել»։

Ինչո՞ւ են իրար հակասում։

  • Որոշ հետազոտությունների ժամանակ երդում տված պատանիները համեմատվում են համանման բարոյական չափանիշներ չունեցող պատանիների հետ։

  • Այլ հետազոտությունների ժամանակ երդում տված պատանիները համեմատվում են համանման բարոյական չափանիշներ ունեցող պատանիների հետ։

Երկրորդ խմբին պատկանող հետազոտությունները ի՞նչ են բացահայտում։ Դոկտոր Ջանեթ Ռոզենբաումը, որը պատանիների առողջության մասնագետ է, ասում է, որ երդում տալուց հինգ տարի հետո «երդում տվողները և երդում չտվողները սեռական հարցերում իրարից չեն տարբերվում»։

 Ավելի լավ մոտեցում

Ինչ խոսք, կուսության խոստում տալու հետ կապված ծրագրերի նպատակը պատվավոր է։ Սակայն խնդիրն այն է, որ դրանք ինքնին երկարատև բարոյական արժեքներ չեն սերմանում։ Շատերը, ովքեր երդում են տալիս, «իրականում չեն որդեգրում երդման հետևում ընկած արժեքները», ինչպես նշում է դոկտոր Ռոզենբաումը։ Նա ավելացնում է. «Ժուժկալությունը պետք է բխի անհատի համոզմունքից, ոչ թե ինչ-որ ծրագրի մասնակցելուց»։

Աստվածաշունչը հորդորում է համոզմունքներով ապրել և ոչ թե գրավոր կամ բանավոր երդումով։ Այն օգնում է «ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5:14)։ Կույս մնալու պատճառը չպետք է լինի հիվանդություններից կամ հղիանալուց խուսափելը, այլ ամուսնության Հիմնադրին պատվելը (Մատթեոս 5:19; 19:4–6

Աստվածաշնչյան չափանիշները մեր օգտի համար են սահմանված (Եսայիա 48:17)։ Իրականում, բոլոր մարդիկ, չնայած իրենց տարիքին, կարող են հաստատակամորեն հետևել Աստծու պատվերին՝ «փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6:18)։ Եվ այդ դեպքում, երբ նրանք ամուսնանան, լիովին կօգտվեն սեռական հարաբերության պարգևից՝ առանց անհանգստություններ և ափսոսանքի զգացում ունենալու, մի բան, ինչը հաճախ ամուսնությունից հետո ունենում են նրանք, ովքեր նախքան ամուսնանալը սեռական հարաբերություն են ունեցել։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս բացատրեմ սեքսի մասին իմ դիրքորոշումը

Եթե հարցնեն՝ «դու դեռ կո՞ւյս ես» կամ «ինչպե՞ս ես վերաբերվում սեքսին», կարո՞ղ ես բացատրել դիրքորոշումդ Աստվածաշնչով։

Երբևէ քեզ անհանգստացրե՞լ են՝ առաջարկելով սեքսով զբաղվել

Ճիշտ կլինի՞ համաձայնվել։ Հետո չե՞ս զղջա։