Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ անեմ, որ ծնողներս ինձ վստահեն

Ի՞նչ անեմ, որ ծնողներս ինձ վստահեն

Ինչ կարող ես անել

Մտածիր: Միգուցե քո վարքն է պատճառը, որ ծնողներդ քեզ չեն վստահում։

Օրինակ՝ Պողոս առաքյալը գրեց. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13:18)։ Հարցրու ինքդ քեզ. «Պահե՞լ եմ ծնողներիս տված իմ խոստումները։ Ազնվորեն ասե՞լ եմ, թե որտեղ էի և ինչ էի անում»։

Կարդա նրանց խոսքերը.

 Լորի  Բեվերլի

 Լորի

«Ես էլեկտրոնային փոստով գաղտնի նամակներ էի գրում մի տղայի, որն ինձ դուր էր գալիս։ Ծնողներս իմացան այդ մասին և ասացին, որ նամակագրությանը վերջ դնեմ։ Խոստացա, որ չեմ գրի, բայց չպահեցի խոստումս։ Այսպես շարունակվեց մեկ տարի։ Ես անընդհատ գրում էի այդ տղային, ծնողներս իմանում էին, հետո ներողություն էի խնդրում, խոստանում, որ չեմ գրի, ու նորից շարունակում էի գրել։ Այդ պատճառով ծնողներս կորցրին վստահությունն իմ հանդեպ»։

Քո կարծիքով՝ ինչո՞ւ Լորիի ծնողները դադարեցին նրան վստահելուց։

Եթե դու լինեիր Լորիի ծնողների փոխարեն, ի՞նչ կանեիր և ինչո՞ւ։

Ինչպե՞ս կարող էր վարվել Լորին այն բանից հետո, երբ ծնողները առաջին անգամ խոսեցին իր հետ այդ խնդրի մասին։

 Բեվերլի

«Երբ խոսքը վերաբերում էր տղաներին, ծնողներս չէին վստահում ինձ, բայց հիմա հասկանում եմ, թե ինչու։ Ես ֆլիրտ էի անում երկու տղայի հետ, որոնք երկու տարով մեծ էին ինձնից։ Նաև հեռախոսով երկար զրուցում էի նրանց հետ, իսկ հավաքույթների ժամանակ նրանցից բացի ուրիշ ոչ մեկի հետ չէի խոսում։ Ծնողներս մեկ ամսով վերցրին իմ հեռախոսը և թույլ չտվեցին ինձ գնալ այն տեղերը, որտեղ կարող էին լինել նաև այդ տղաները»։

Եթե դու լինեիր Բեվերլիի ծնողների փոխարեն, ի՞նչ կանեիր և ինչո՞ւ։

Քո կարծիքով՝ խելամիտ չէ՞ր արդյոք, որ ծնողները սահմանափակումներ դրեցին նրա առաջ։ Եթե այո, ապա ինչո՞ւ։

Ի՞նչ պետք է Բեվերլին աներ, որպեսզի նորից արժանանար ծնողների վստահությանը։

Վերականգնել վստահությունը

Ինչ կարող ես անել

Պատանեկության տարիքում վստահելի անձնավորություն դառնալը նման է քայլ առ քայլ աստիճաններով բարձրանալուն

Առաջին՝ նշիր, թե որ հարցերում ես կորցրել վստահությունդ։

  • Ժամանակին տուն գալ
  • Պահել խոստումները
  • Լինել ճշտապահ
  • Խելամտորեն ծախսել փողը
  • Կատարել տնային գործերը
  • Ժամանակին արթնանալ
  • Սենյակը մաքուր պահել
  • Ասել ճշմարտությունը
  • Չափավոր օգտվել հեռախոսից և համակարգչից
  • Ընդունել սխալը և ներողություն խնդրել
  • Այլ

Երկրորդ՝ վճռական եղիր։ Նպատակ դիր նորից վերականգնել ծնողներիդ վստահությունն այն հարցերում, որոնք նշեցիր։ Հետևիր Աստվածաշնչում տրված հորդորին. «Ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին» (Եփեսացիներ 4:22)։ Ժամանակի ընթացքում բոլորը, այդ թվում ծնողներդ կտեսնեն այդ դրական փոփոխությունները (1 Տիմոթեոս 4:15

Երրորդ՝ ասա ծնողներիդ, որ որոշել ես վերագտնել նրանց վստահությունը։ Փոխարեն պահանջելու, որ նրանք վստահեն քեզ, հարգալից հարցրու, թե ինչ պետք է անես նրանց վստահությունը շահելու համար։

Զգուշացում։ Մի՛ ակնկալիր, որ ծնողներդ անմիջապես կընդառաջեն քեզ։ Անկասկած, նրանք ուզում են վստահ լինել, որ դու կպահես խոստումներդ։ Օգտագործիր այդ հնարավորությունը և ապացուցիր, որ արժանի ես վստահության։ Ժամանակի ընթացքում ծնողներդ հավանաբար քեզ կվստահեն ու ավելի շատ ազատություն կտան։ Այդպես եղավ Բեվերլիի դեպքում։ «Վստահություն շահելը շատ դժվար է, իսկ կորցնելը՝ շատ հեշտ,— ասում է նա։— Հիմա ծնողներս վստահում են ինձ, ու ամեն ինչ լավ է»։

Ամփոփում։ Որքան վստահելի անձնավորություն լինես, այնքան ավելի քեզ կվստահեն։