Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ անեմ, եթե ծնողներս բաժանվում են

Ի՞նչ անեմ, եթե ծնողներս բաժանվում են

Ինչ կարող ես անել

Խոսիր անհանգստություններիդ մասին։ Ասա ծնողներիդ, թե որքան տխուր ես ու շփոթված։ Թերևս նրանք կարողանան բացատրել, թե ինչ է տեղի ունենում, և այդպիսով նվազեցնեն անհանգստություններդ։

Իսկ եթե ծնողներդ չեն կարողանում քեզ օգնել, գուցե պատմես քո զգացմունքների մասին քո ընկերներից մեկին, որը հասուն անձնավորություն է (Առակներ 17:17

Բացի դրանից, դու կարող ես դիմել քո երկնային Հորը՝ «աղոթքներ Լսողին» (Սաղմոս 65:2)։ Բացիր սիրտդ նրա առաջ, «որովհետև նա հոգ է տանում [քո] մասին» (1 Պետրոս 5:7

Ինչ չանել

Ծնողների բաժանվելը նման է կոտրվածքին, թեև ցավ ես զգում, բայց ժամանակի ընթացքում կապաքինվես

Մի՛ չարացիր։ «Ծնողներս եսասեր են,— ասում է Դենիելը, որի ծնողները բաժանվել էին, երբ նա յոթ տարեկան էր։— Նրանք չմտածեցին մեր մասին, չմտածեցին, թե իրենց այդ արարքն ինչպես կազդի մեզ վրա»։

Ի՞նչ կպատահի Դենիելին, եթե նա չզսպի իր բարկությունը։ (Լուծում. կարդա Առակներ 29:22

Ինչո՞ւ լավ կլինի, որ Դենիելը փորձի ծնողներին ներել, որ իրեն ցավ են պատճառել։ (Լուծում. կարդա Եփեսացիներ 4:31, 32

Մի՛ կործանիր քեզ։ «Ծնողներիս բաժանվելուց հետո ես կոտրված էի,— պատմում է Դենին։— Սկսեցի չսովորել և մի տարի մնացի նույն դասարանում։ Դրանից հետո.... դարձա դասարանի ուրախությունը ու հաճախ ընկնում էի կռիվների մեջ»։

Ի՞նչ ես կարծում, ինչի՞ հասավ Դենին՝ դառնալով դասարանի ուրախությունը և ընկնելով շատ կռիվների մեջ։

Ինչպե՞ս կարող է Գաղատացիներ 6:7-ում գրված սկզբունքը օգնել Դենիի պես երիտասարդներին խուսափելու վատ վարքից։

Ժամանակ է հարկավոր էմոցիոնալ վերքերից կազդուրվելու համար։ Երբ կյանքդ կրկին նորմալ հունի մեջ մտնի, դու քեզ նորից լավ կզգաս։

 

Իմացիր ավելին

Երիտասարդների հարցերը, հատոր 1

Թմրադեղեր և ալկոհոլ, բարոյականություն, ժամադրություն և ընկերություն. սրանք ընդամենը մի քանիսն են քննարկվող թեմաներից։