Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ անեմ, եթե կախվածություն ունեմ պոռնկագրությունից

Ի՞նչ անեմ, եթե կախվածություն ունեմ պոռնկագրությունից

Ինչ կարող ես անել

Հասկացիր, թե իրականում ինչ է պոռնկագրությունը։ Պոռնկագրությունն ոչ այլ ինչ է, քան մի բան, որը նվաստացնում է այն, ինչ Աստված ստեղծել է որպես պատվական մի բան։ Հասկանալով ու գիտակցելով սա՝ դու կկարողանաս ատել այն, ինչ վատ է ու չար (Սաղմոս 97:10

Մտածիր հետևանքների մասին։ Պոռնկագրությունը պատվազրկում է նրանց, ովքեր ներկայացված են այնտեղ, ինչպես նաև նսեմացնում է նրանց, ովքեր դիտում են այն։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22:3

Խոստում տուր ինքդ քեզ։ «Աչքերիս հետ ուխտ եմ կապել, ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին» (Հոբ 31:1)։ Ստորև բերված են մի քանի խոստում, որ կարող ես տալ ինքդ քեզ։

  • Երբ տանը մենակ լինեմ, ինտերնետից չեմ օգտվի։
  • Անմիջապես կփակեմ յուրաքանչյուր պատուհան կամ կայք, որը պոռնկագրություն է ցուցադրում։
  • Եթե կրկին տրվեմ այդ ցանկությանը, ապա կխոսեմ մտերիմներիցս մեկի հետ, որը հասուն անձնավորություն է։

Պոռնկագրությունը կարող է պարանի պես փաթաթվել ու փաթաթվել ձեռքերիդ շուրջ, և ինչքան շատ նայես այն, այնքան ավելի դժվար կլինի կտրել այդ կապանքը

Աղոթիր այդ մասին։ Սաղմոսերգուն խնդրեց Եհովա Աստծուն. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց, կենդանի՛ պահիր ինձ քո ճանապարհին» (Սաղմոս 119:37)։ Աստված ուզում է, որ դու հաղթահարես այդ կախվածությունը և, եթե աղոթես նրան, նա կզորացնի քեզ, որ ճիշտ կերպով վարվես (Փիլիպպեցիներ 4:13

Խոսիր ինչ-որ մեկի հետ։ Վստահելի անձնավորությանն այդ մասին պատմելը կարող է կարևոր քայլ լինել պոռնկագրություն դիտելու վատ սովորության դեմ պայքարում (Առակներ 17:17

Հիշիր. ամեն անգամ երբ խուսափում ես պոռնկագրությունից, մի նշանակալից հաղթանակ ես տանում։ Պատմիր Եհովա Աստծուն այդ հաղթանակի մասին և շնորհակալություն հայտնիր նրա տված զորության համար։ Համոզված եղիր, որ խուսափելով պոռնկագրությունից՝ դու ուրախացնում ես նրա սիրտը (Առակներ 27:11

 

Իմացիր ավելին

Երիտասարդների հարցերը, հատոր 1

Թմրադեղեր և ալկոհոլ, բարոյականություն, ժամադրություն և ընկերություն. սրանք ընդամենը մի քանիսն են քննարկվող թեմաներից։