Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ խոսել ծնողներիս հետ նրանց դրած կանոնների մասին

Ինչպե՞ս կարող եմ խոսել ծնողներիս հետ նրանց դրած կանոնների մասին

Ինչի կարիքն ունես. հաղորդակցվելու ունակության

Հաղորդակցվելը կարևոր միջոց է, որը կարող է

  • օգնել ուրիշներին հասկանալու քեզ

  • օգնել քեզ հասկանալու, թե ինչու են քո ուզածը մերժում

Իսկապես, եթե ուզում ես, որ քեզ հետ վերաբերվեն որպես հասուն մարդու, տրամաբանական է, որ պետք է կարողանաս հասուն մարդու պես հաղորդակցվել։ Ինչպե՞ս կարող ես դա անել։

Սովորիր ղեկավարել էմոցիաներդ։ Լավ հաղորդակցվելը ինքնատիրապետում է պահանջում։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29։11

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Խուսափիր նվնվալուց, նեղանալուց, դուռը շրխկացնելուց կամ ոտքով գետին խփելուց։ Այսպիսի վարքագծի պատճառով ծնողներդ գուցե ավելի շատ կանոններ սահմանեն, ոչ թե ավելի շատ ազատություն տան։

Ձգտիր հասկանալ ծնողներիդ տեսակետը։ Ենթադրենք ծնողներդ չեն ուզում, որ ներկա լինես որևէ հավաքույթի։ Վիճելու փոխարեն՝ հարցրու.

«Իսկ եթե հասուն, վստահելի ընկերոջ հետ գնա՞մ»։

Ծնողներդ գուցե չընդունեն առաջարկդ։ Բայց եթե հասկանաս նրանց մտահոգությունները, կկարողանաս ավելի լավ տարբերակ առաջարկել։

Ծնողներիդ դրած կանոններին վստահելը նման է բանկին վճարելուն. որքան հուսալի լինես, այնքան շատ կվստահեն քեզ

Քեզ այնպես դրսևորիր, որ ծնողներդ ավելի շատ վստահեն։ Պատկերացրու մի մարդու, որը փող է պարտք բանկին։ Եթե նա կանոնավորաբար կատարի վճարումները, նա կշահի բանկի վստահությունը, և բանկը հետագայում ավելի մեծ վարկ կտա նրան։

Նույնն է պարագան ընտանիքում։ Դու պարտք ես ծնողներիդ հնազանդություն։ Եթե շարունակաբար չարդարացնես նրանց սպասումները, չզարմանաս, որ մի օր նրանք «փակեն քո հաշիվը»՝ դադարեն քեզ վստահելուց։

Մյուս կողմից՝ եթե ապացուցես, որ քեզ կարելի է վստահել, նույնիսկ փոքր բաներում, ապա ծնողներդ ավելի շատ կսկսեն քեզ վստահել հետագայում։

 

Իմացիր ավելին

Երիտասարդների հարցերը, հատոր 1

Թմրադեղեր և ալկոհոլ, բարոյականություն, ժամադրություն և ընկերություն. սրանք ընդամենը մի քանիսն են քննարկվող թեմաներից։