Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ

Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ

Կանգ առ ու մտածիր

Նկատի առ Սառայի օրինակը։ Մինչև 7-րդ դասարանը Սառան բարձր գնահատականներ էր ստանում։ Սակայն հետո ամեն ինչ փոխվեց։ «Ուսուցչուհիս ամեն ինչ անում էր, որ իր առարկայից ես անբավարար ստանամ»,— պատմում է նա։ Ինչո՞ւ։ Ուսուցչուհին ցույց էր տալիս Սառային ու նրա ծնողին, որ իրեն դուր չի գալիս նրանց կրոնը։

Ուսուցիչները այդ քարերի պես օգնում են հասնել բանիմացության

Ինչպե՞ս լուծվեց խնդիրը։ Սառան պատմում է. «Ամեն անգամ, երբ ակնհայտ էր, որ ուսուցչուհին գնահատել է իմ աշխատանքը կանխակալ տրամադրվածությունից դրդված, մայրս դպրոց էր գալիս, որ խոսի նրա հետ։ Որոշ ժամանակ անց նա էլ չէր ճնշում ինձ»։

Եթե դու էլ այդպիսի խնդիր ունես, համարձակորեն խոսիր ծնողներիդ հետ։ Անկասկած, նրանք կցանկանան խոսել ուսուցչիդ ու թերևս տնօրինության հետ, որ լուծեն խնդիրը։

Իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են անմիջապես լուծում ստանում։ Երբեմն դու պարզապես պետք է համբերես (Հռոմեացիներ 12:17, 18)։ «Ուսուցիչներիցս մեկը վատ էր վերաբերվում աշակերտներին,— պատմում է Տանյան։— Նա հաճախ վիրավորում էր մեզ՝ «հիմար» կոչելով։ Սկզբում ես լաց էի լինում, բայց հետո սովորեցի ինձ վրա չվերցնել վիրավորանքները։ Կենտրոնանում էի դասիս վրա և իր դասաժամին միշտ ուշադիր էի լինում։ Արդյունքը եղավ այն, որ նա այլևս շատ չէր անհանգստացնում ինձ, ու ես այն մի քանի աշակերտների թվում էի, ովքեր լավ գնահատականներ էին ստանում։ Երկու տարի անց նրան հանեցին աշխատանքից»։

Ամփոփում։ Սովորիր լեզու գտնել ուսուցչիդ հետ և ձեռք կբերես ունակություններ, որոնք հետագայում կօգնեն քեզ լեզու գտնելու վատ գործատիրոջ հետ (1 Պետրոս 2:18)։ Նաև կսովորես գնահատել լավ ուսուցիչներին։