Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է անեմ, եթե խախտել եմ ծնողներիս դրած կանոնը

Ի՞նչ պետք է անեմ, եթե խախտել եմ ծնողներիս դրած կանոնը

Ահա թե ինչպես կարող ես խուսափել իրավիճակը վատթարացնելուց։

Ճշմարտությունն ասա։ Եթե այդպես չանես, ապա մնացած վստահությունն էլ կկորցնես։ Ուստի եղիր ազնիվ և ասա նույնիսկ մանրամասները (Առակներ 28։13

  • Խուսափիր արդարանալուց կամ պատահածը փոքրացնելուց

  • Միշտ հիշիր, որ «մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը» (Առակներ 15։1)

Ներողություն խնդրիր։ Զղջալը անհանգստություն պատճառելու և հիասթափեցնելու համար տեղին է ու կարող է մեղմել քո պատիժը։ Բայց դու պետք է անկեղծ լինես։

Ընդունիր հետևանքները։ Արարքների համար պատասխանատվություն կրելը հասունության նշան է։ Լավագույն բանը, որ կարող ես անել, ծնողներիդ վստահությունը շահելն է (Առակներ 20։11

Հիշիր, ծնողներիդ պարտականությունն է ողջամտության սահմաններում հսկել քո գործողությունները։ Այդ պատճառով Աստվածաշունչը խոսում է «հոր պատվիրանի» և «մոր օրենքի» մասին (Առակներ 6։20

Եթե ուզում ես, որ ծնողներդ քեզ ավելի շատ ազատություն տան,

  • ցույց տուր, որ կարող ես և ուզում ես հնազանդվել նրանց կանոններին

  • ձգտիր հնազանդությունը դարձնել քո էության մի մասը, քո ներքին ձայնը, որն ասում է, թե ով ես դու։