Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ արժե նոր լեզու սովորել

Ինչո՞ւ արժե նոր լեզու սովորել

Նոր լեզու սովորելով՝ կարող ես տեսնել, թե արդյոք ինքնակարգապահ ես և խոնարհ։ Իսկ արժե՞ դրա համար ջանք թափել։ Շատ երիտասարդներ թերևս ասեն՝ այո՛։ Այս հոդվածում բացատրվում է, թե ինչու են նրանք նոր լեզու սովորում։

 Ինչո՞ւ սովորել

Շատերը նոր լեզու են սովորում, քանի որ դպրոցում դա ուսումնական ծրագրի մաս է կազմում։ Ուրիշները ունեն իրենց անձնական պատճառները։ Տեսնենք մի քանի օրինակ։

  • Աննա անունով մի երիտասարդ կին, որը ապրում է Ավստրալիայում, որոշեց լատիշերեն սովորել, որն իր մոր մայրենի լեզուն է։ Աննան պատմում է. «Մեր ընտանիքը ծրագրել է ուղևորվել Լատվիա։ Այնտեղ ես հնարավորություն կունենամ հաղորդակցվելու ազգականներիս հետ»։

  • Ջինան, որը Եհովայի վկա է և ապրում է Միացյալ Նահանգներում, սովորեց ամերիկյան ժեստերի լեզուն և գնաց Բելիզ՝ ընդլայնելու իր ծառայությունը։ Նա ասում է. «Խուլ մարդու շփման միջավայրը սահմանափակ է։ Նա շատ քիչ թվով մարդկանց հետ կարող է հաղորդակցվել»։ Ապա Ջինան ավելացնում է. «Մարդիկ գնահատանքով են լցվում, երբ ասում եմ, որ սովորել եմ ամերիկյան ժեստերի լեզուն, որպեսզի օգնեմ նրանց ուսումնասիրելու Աստվածաշունչը»։

Գիտեի՞ր արդյոք։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզվելու էր «ամեն ազգի, ցեղի, լեզվի» մարդկանց (Հայտնություն 14:6)։ Ի կատարում այս մարգարեության՝ բազմաթիվ երիտասարդ Եհովայի վկաներ նոր լեզու են սկսել սովորել, որպեսզի ընդլայնեն ծառայությունը իրենց երկրում կամ մեկ ուրիշ երկրում։

 Ի՞նչ դժվարություններ կան

Նոր լեզու սովորելը հեշտ չէ։ «Ես կարծում էի, որ պարզապես պետք է նոր բառեր սովորել,— ասում է 17 տարեկան Կորինան,— բայց հասկացա, որ հարկավոր է նաև նոր մշակույթի և մտածելակերպի ծանոթանալ։ Նոր լեզու սովորելը, անկասկած, ժամանակ է պահանջում»։

Լեզու սովորելու համար նաև խոնարհություն է անհրաժեշտ։ «Դու պետք է սովորես ծիծաղել ինքդ քեզ վրա, որովհետև շատ սխալներ ես անելու։ Առանց սխալներ անելու՝ չես կարող լեզու սովորել»,— ասում է Ջեյմս անունով մի երիտասարդ, որը իսպաներեն է սովորել։

Ամփոփում։ Անհաջողություններ և անհարմար վիճակի մեջ գցող սխալներ լինելու են, բայց եթե չնահանջես, հավանականությունը մեծ է, որ կկարողանաս սովորել տվյալ լեզուն։

Առաջարկ։ Մի՛ վհատվիր, եթե թվում է, թե ուրիշները ավելի արագ են առաջադիմում։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6:4

 Ի՞նչ վարձատրություն կա

Նոր լեզու սովորելու օգուտները շատ են։ Օրինակ՝ Օլիվիա անունով մի դեռահաս աղջիկ ասում է. «Երբ նոր լեզու ես սովորում, նոր ընկերներ ես ձեռք բերում և ընդլայնում ես ընկերական շրջապատդ»։

Իսկ Մերի անունով մի աղջիկ հասկացել է, որ նոր լեզու սովորելը ավելացրել է իր ինքնավստահությունը։ «Ինձ համար դժվար է հպարտանալ իմ արած որևէ բանով,— ասում է նա,— բայց հիմա, երբ նոր լեզու եմ սովորում, յուրաքանչյուր նոր բառ սովորելով շատ եմ ոգևորվում։ Դա ինձ օգնում է ավելի շատ բավարարվածության զգացում ունենալու»։

Ջինան, որի մասին նշվեց վերևում, հասկացել է, որ ժեստերի լեզվով Աստվածաշնչի մասին մարդկանց սովորեցնելը ավելացնում է ծառայության մեջ իր ուրախությունը։ Նա ասում է. «Երբ սկսում եմ նրանց հետ իրենց լեզվով խոսել, տեսնում եմ, թե ինչպես են նրանց աչքերը ուրախությունից փայլում. դրանից մեծ վարձատրություն չկա»։

Ամփոփում։ Նոր լեզու սովորելը կարող է օգնել քեզ նոր ընկերներ ձեռք բերելու, ավելացնելու ինքնավստահությունդ և ծառայությունից ավելի շատ ուրախություն ստանալու։ Նոր լեզու իմանալը կենսական է բարի լուրը «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» մարդկանց քարոզելու համար (Հայտնություն 7:9