Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ թեքստինգի մասին

Ի՞նչ պետք է իմանամ թեքստինգի մասին
  • :-) Ընկերների հետ կապ պահելու համար թեքստինգը լավ միջոց է, եթե իմաստուն կերպով գործածես։

  • :-( Այն կարող է վերջ դնել քո ընկերությանը ու արատավորել քո համբավը, եթե սխալ կերպով գործածես։

Այս հոդվածում ասվում է, թե ինչ պետք է իմանաս այն մասին, թե

Նաև այս հոդվածում՝

 Ում ես sms գրում

Շատ պատանիների կարծիքով՝ թեքստինգը հաղորդակցվելու համար անհրաժեշտ միջոց է։ Դրա շնորհիվ ցանկացած մարդու հետ կարող ես կապ պահել, եթե ծնողներդ դեմ չեն։

«Հորս դուր չի գալիս, որ ես ու քույրս խոսում ենք տղաների հետ։ Եթե խոսում էլ ենք, պետք է քաղաքային հեռախոսով խոսենք հյուրասենյակում և ուրիշների ներկայությամբ» (Լենոր)։

Ինչ պետք է իմանաս։ Եթե ցանկացած մարդու տաս քո հեռախոսահամարը, կարող ես խնդիրների մեջ ընկնել։

«Եթե ուշադիր չես, թե ում ես տալիս քո հեռախոսահամարը, այնպիսի հաղորդագրություններ ու նկարներ կստանաս, որ չէիր ցանկանա» (Սկոտ)։

«Եթե կանոնավորաբար sms-ներ ես գրում հակառակ սեռի անհատին, կարող ես շատ արագ զգացապես կապվել նրա հետ» (Սթիվեն)։

Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22:3)։ Եթե ձեռնարկես մի քանի նախազգուշական քայլեր, կխուսափես բազում ցավերից։

Իրական պատմություն։ «Ես ընկերություն էի անում մի տղայի հետ, ու մենք շատ էինք sms-ներ գրում իրար։ Մտածում էի, որ պարզապես լավ ընկերներ ենք։ Ոչ մի խնդիր չէի տեսնում, մինչև որ նա ասաց ինձ, որ ռոմանտիկ զգացումներ ունի իմ հանդեպ։ Հետ նայելով՝ հասկանում եմ, որ չպետք է այդքան շատ շփվեի նրա հետ՝ այդքան շատ sms-ներ գրեի նրան» (Մելինդա)։

Նկատի առ։ Քո կարծիքով՝ ի՞նչ կլինի նրանց ընկերությանը այն բանից հետո, երբ Մելինդան իմացավ տղայի զգացմունքների մասին։

Նորից գրիր պատմությունը։ Ինչպե՞ս պետք է վարվեր Մելինդան, որպեսզի նրանք ընկերներ մնային։

 Ինչ sms ես գրում

Հեշտ է sms-ներ ուղարկել և հաճելի է ստանալ, բայց մարդիկ մոռանում են, որ ուրիշները կարող են կարդալ տողերի արանքում։

Ինչ պետք է իմանաս։ Թեքստինգի միջոցով ուղարկված խոսքերը կարող են սխալ ընկալվել։

«Թեքստինգի դեպքում չես կարող իմանալ էմոցիաներն ու ձայնի տոնը, նույնիսկ հուզակետիկների կամ տեքստային սիմվոլների առկայության դեպքում։ Այն կարող է թյուրիմացության պատճառ դառնալ» (Բրիանա)։

«Ես ճանաչում եմ աղջիկների, ովքեր արատավորել են իրենց համբավը ու հայտնի են որպես ֆլիրտ անողներ տղաներին իրենց ուղարկած sms-ների բովանդակության պատճառով» (Լաուրա)։

Աստվածաշունչն ասում է. «Արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի» (Առակներ 15:28)։ Ի՞նչ ենք սովորում։ Նորից կարդա հաղորդագրությունդ նախքան ուղարկելու կոճակը սեղմելը։

 Երբ ես sms գրում

Խելամտություն դրսևորելով՝ կարող ես քեզ համար կանոններ հաստատել հաղորդագրություն ուղարկելու վերաբերյալ՝ թեքստինգի էթիկա, ինչպես ոմանք են ասում։

Ինչ պետք է իմանաս։ Եթե չհետևես թեքստինգի հետ կապված քո սովորություններին, անկիրթ ու անտաշ մարդու տպավորություն կթողնես ու կվանես ընկերներիդ։

«Հեշտ է մոռանալ թեքստինգի էթիկայի մասին։ Երբեմն նկատում եմ, որ ինչ-որ մեկի հետ զրուցելիս կամ ճաշի սեղանի շուրջ հաղորդագրություն եմ գրում» (Ալիսոն)։

«Վտանգավոր է մեքենա վարել և միևնույն ժամանակ sms գրել։ Եթե չնայես ճանապարհին, հավանականությունը մեծ է, որ վթարի մեջ կընկնես» (Աննա)։

Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժողովող 3:1, 7)։ Սա վերաբերում է խոսելուն և կարելի է ասել նաև թեքստինգին։

 Խորհուրդներ թեքստինգի վերաբերյալ

Ում ես sms գրում

  • ;-) Հնազանդվիր ծնողներիդ դրած կանոններին (Կողոսացիներ 3:20

  • ;-) Ընտրողաբար տուր հեռախոսահամարդ։ Երբ քաղաքավարությամբ մերժում ես անձնական ինֆորմացիա տալ, այդ թվում բջջայինիդ համարը, այնպիսի հմտություն ես զարգացնում, որ պետք կգա քեզ, երբ չափահաս դառնաս։

  • ;-) Ֆլիրտային հաղորդագրություններ ուղարկելով՝ մի՛ դարձիր չափից շատ մտերիմ ու ազատ։ Եթե ռոմանտիկ զգացմունքներ առաջանան, միայն հիասթափություն ու ցավ կապրես։

«Ծնողներս վստահում են ինձ ու գիտեն, որ ցուցակիս մեջ ընտրողաբար կավելացնեմ նոր հեռախոսահամարներ» (Բրիանա)։

Ինչ sms ես գրում

  • ;-) Նախքան հաղորդագրություն գրելը հարցրու ինքդ քեզ. «Այս պահին sms գրելը շփվելու լավագո՞ւյն միջոցն է»։ Գուցե ավելի լավ է զանգահարես կամ այդ անհատի հետ երես առ երես զրուցես։

  • ;-) Մի՛ գրիր այն, ինչ չէիր ասի այդ մարդուն, եթե երես առ երես զրուցեիք։ «Եթե բարձրաձայն չես ասի, ուրեմն sms-ով էլ մի՛ գրիր»,— ասում է 23-ամյա Սառան։

«Եթե ինչ-որ մեկը քեզ վիրավորական նկարներ է ուղարկում, այդ մասին ասա ծնողներիդ։ Դա պաշտպանություն կլինի քեզ համար, և այդպիսով կշահես ծնողներիդ վստահությունը» (Սիրվան)։

Երբ ես sms գրում

  • ;-) Նախօրոք որոշիր, թե երբ չես օգտվելու հեռախոսիցդ։ «Երբ ճաշում կամ ուսումնասիրություն եմ անում, հեռախոսս մոտս չեմ պահում,— ասում է Օլիվիա անունով մի աղջիկ։Քրիստոնեական հանդիպումների ժամանակ անջատում եմ այն, որ չգայթակղվեմ ու չստուգեմ, թե ինչ հաղորդագրություն եմ ստացել»։

  • ;-) Հաշվի առ ուրիշների զգացումները (Փիլիպպեցիներ 2:4)։ Հաղորդագրություն մի՛ գրիր, երբ ինչ-որ մեկի հետ երես առ երես խոսում ես։

«Ես ինձ համար կանոններ եմ հաստատել, օրինակ՝ եթե անհրաժեշտություն չկա, ու ես ընկերներիս հետ եմ, sms չեմ գրում ուրիշներին։ Նաև իմ հեռախոսահամարը չեմ տալիս նրանց, ում հետ այլևս մտերիմ չեմ» (Յանելի)։

 

Իմացիր ավելին

Երիտասարդների հարցերը, հատոր 1

Թմրադեղեր և ալկոհոլ, բարոյականություն, ժամադրություն և ընկերություն. սրանք ընդամենը մի քանիսն են քննարկվող թեմաներից։