Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչի՞ս է պետք դպրոցը

Ինչի՞ս է պետք դպրոցը

Մտածիր հետևյալ հարցերի շուրջ

Ի՞նչ է պահանջում ձեր երկրի օրենքը, որքա՞ն է նվազագույն պարտադիր կրթության մակարդակը։ Հասե՞լ ես այդ մակարդակին։ Լավ չի լինի, եթե կիսատ թողնես պարտադիր կրթությունդ, քանի որ այդպես վարվելով՝ դու չես հետևի Աստվածաշնչի պատվերին՝ «հպատակվել վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13:1

Հասե՞լ ես կրթության հետ կապված նպատակներիդ։ Որո՞նք են այն նպատակները, որոնց կարող ես հասնել կրթության միջոցով։ Դեռ չգիտե՞ս։ Պե՛տք է իմանաս։ Հակառակ դեպքում՝ նման կլինես գնացքում նստած այն ուղևորին, որը չգիտի, թե ուր է ուզում գնալ։ Առաջարկում ենք նստել ու ծնողներիդ հետ քննարկել « Կրթության հետ կապված իմ նպատակները» ենթավերնագիրը։ Լավ չի լինի, եթե թողնես ուսումդ նախքան այդ նպատակներին հասնելը։

Երբ թողնում ես դպրոցը, ասես դուրս ես ցատկում գնացքից մինչև նպատակակետիդ հասնելը

Ինչո՞ւ ես ուզում թողնել կրթությունդ։ Հնարավոր է՝ ուզում ես աշխատել ու ֆինանսապես աջակցել ընտանիքիդ, կամ էլ ուզում ես ժամանակդ տրամադրել մարդկանց օգնելուն, որ ճանաչեն Աստծուն։ Իսկ գուցե ուզում ես խուսափել ստուգողական գրելուց ու տնային աշխատանքներ կատարելուց։ Միգուցե դժվարանաս ասել՝ որն է քո գլխավոր դրդապատճառը, և արդյոք այն ազնիվ է, թե եսակենտրոն։ Սակայն եթե խնդիրներից խուսափելու համար ես ուզում թողնել կրթությունդ, ապա հնարավոր է՝ հետագայում ավելի մեծ խնդիրների բախվես։

Դպրոցը թողնելը նման է այն բանին, որ դուրս ես ցատկում գնացքից մինչև նպատակակետիդ հասնելը։ Գնացքը գուցե անհարմար է, իսկ ուղևորները՝ անբարեհամբույր։ Սակայն եթե դուրս ցատկես գնացքից, չես հասնի նպատակակետիդ և հավանաբար լուրջ վնասվածքներ կստանաս։ Նմանապես, եթե թողնես դպրոցը, քեզ համար թերևս ավելի դժվար կլինի աշխատանք գտնել։ Իսկ եթե գտնես էլ, ապա հավանաբար այն կլինի քիչ վարձատրվող, քան այն աշխատանքը, որը կարող էիր ունենալ, եթե լիարժեք ուսում ստանայիր։

Ուստի դպրոցը թողնելու փոխարեն՝ համբերատարությամբ հաղթահարիր քո խնդիրները։ Այդպիսով՝ քո մեջ կզարգացնես տոկունություն և ավելի լավ պատրաստված կլինես հաղթահարելու նմանատիպ խնդիրները, որոնք կլինեն նաև աշխատանքային միջավայրում։

 Կրթության հետ կապված իմ նպատակները

Կրթություն ստանալու գլխավոր նպատակը քեզ պատրաստելն է, որ ապագայում աշխատանք գտնես և կարողանաս հոգ տանել քո և ընտանիքիդ կարիքների մասին (2 Թեսաղոնիկեցիներ 3։10, 12)։ Որոշե՞լ ես, թե ինչ աշխատանք ես ցանկանում ունենալ։ Մտածե՞լ ես, թե ինչպես դպրոցը կարող է օգնել քեզ պատրաստվելու դրան։ Որպեսզի որոշես, թե արդյոք կրթությունդ քեզ ճիշտ նպատակակետի է տանում, օգտակար կլինի պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ ունակություններ ունեմ։ (Օրինակ՝ կարողանո՞ւմ ես լավ համագործակցել մարդկանց հետ։ Սիրո՞ւմ ես քո ձեռքերով ինչ-որ բան պատրաստել կամ սարքել։ Կարողանո՞ւմ ես լավ վերլուծել ու գտնել տարբեր խնդիրների լուծումները։)
  • Ո՞ր աշխատանքի դեպքում կկարողանամ օգտագործել իմ ուժեղ կողմերը։
  • Իմ բնակավայրում աշխատանքի ի՞նչ հնարավորություններ կան։
  • Ո՞ր առարկաները կնպաստեն, որ աշխատանք գտնեմ։
  • Հիմա կրթություն ստանալու ի՞նչ տարբերակներ ունեմ, որոնց շնորհիվ ավելի շուտ կհասնեմ նպատակներիս։

Հիշի՛ր, քո նպատակն է այնպիսի կրթություն ստանալ, որը կարողանաս օգտագործել։ Սակայն ուրիշ ծայրահեղության մեջ էլ մի՛ ընկիր. մի՛ մնա «գնացքում»՝ դառնալով հավերժ ուսանող, ինչ է թե խուսափես չափահասության բերած պատասխանատվություններից։

 

Իմացիր ավելին

Երիտասարդների հարցերը, հատոր 1

Թմրադեղեր և ալկոհոլ, բարոյականություն, ժամադրություն և ընկերություն. սրանք ընդամենը մի քանիսն են քննարկվող թեմաներից։