Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս դիմանամ ողբերգության պատճառած ցավին

Ինչպե՞ս դիմանամ ողբերգության պատճառած ցավին

Ողբերգություն կարող է պատահել բոլորի հետ։ Աստվածաշունչն ասում է. «Մրցավազքը արագ վազողներինը չէ, պատերազմը հզորներինը չէ.... քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9:11)։ Երիտասարդները նույնպես պաշտպանված չեն դրանից։ Ինչպե՞ս են նրանք դիմանում ողբերգության պատճառած ցավին։ Նկատի առնենք երկու օրինակ։

 ՌԵԲԵԿԱ

Երբ 14 տարեկան էի, ծնողներս բաժանվեցին։

Ես ինքս ինձ ասում էի, որ ծնողներս իրականում չեն բաժանվում։ Հայրս պարզապես մի որոշ ժամանակ ուզում է առանձին լինել։ Չէ՞ որ նա սիրում է մայրիկիս, ինչո՞ւ պիտի նրան լքի, ինչո՞ւ պիտի ինձ լքի։

Ինձ համար դժվար էր ինչ-որ մեկի հետ խոսել այն մասին, թե ինչ է կատարվում։ Ես նույնիսկ չէի ուզում մտածել այդ մասին։ Ես բարկանում էի ու երբեմն դա չէի զգում։ Ներքին անհանգստությունների պատճառով ինձ մոտ խնդիրներ առաջ եկան, այդ թվում քնի խանգարում։

Երբ 19 տարեկան էի, մայրս քաղցկեղից մահացավ։ Նա իմ լավագույն ընկերն էր։

Եթե ծնողներիս բաժանվելը ցնցեց ինձ, մորս մահը բոլորովին ջախջախեց։ Ես դեռ ուշքի չեմ եկել։ Քունը փախել է աչքերիցս։ Ներքին տագնապները շարունակում են անհանգստացնել ինձ։

Այդուհանդերձ կան բաներ, որ օգնում են իմ իրավիճակում։ Օրինակ՝ Առակներ 18։1-ը զգուշացնում է, որ չմեկուսանանք, և ես փորձում եմ հետևել այդ խորհրդին։

Նաև քանի որ Եհովայի վկա եմ, կարդում եմ մեր աստվածաշնչյան հրատարակությունները, որոնք քաջալերական են ինձ համար։ Դրանցից մեկը, որ ինձ օգնեց ծնողներիս ամուսնալուծվելու ժամանակ, «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքն էր։ Հատկապես հիշում եմ 2-րդ հատորում «Կարո՞ղ եմ երջանիկ լինել ոչ լրիվ ընտանիքում» հոդվածը։

Իմ ամենասիրելի համարներից մեկը, որ օգնում է ինձ անհանգստության դեմ պայքարել, Մատթեոս 6։25–34-ն է։ 27-րդ համարում Հիսուսը հարցնում է. «Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով * երկարացնել»։

Վատ բաներ բոլորիս են պատահում, բայց մորս օրինակից սովորեցի, որ կարևորն այն է, թե ինչպես ես հաղթահարում փորձությունները։ Նա շատ բաների միջով անցավ՝ ամուսնալուծություն, անբուժելի հիվանդություն, բայց միշտ դրական տրամադրվածություն էր պահպանում, և իր հավատը Աստծու հանդեպ ամուր մնաց մինչև վերջ։ Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ նա սովորեցրեց ինձ Եհովայի մասին։

Մտածիր. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչ և աստվածաշնչյան հրատարակություններ կարդալը օգնել քեզ, որ դիմանաս ողբերգության պատճառած ցավին (Սաղմոս 94:19

 ԿՈՐԴԵԼ

Երբ 17 տարեկան էի, հայրս աչքիս առաջ մահացավ։ Այդ կորուստը ամենաուժեղ հարվածն էր իմ կյանքում։ Ամբողջությամբ թևաթափ էի եղել։

Ես չէի հավատում, որ նա մահացել է։ Նա, ում մարմինը ծածկեցին սավանով, ասես իմ հայրը չէր։ Ինքս ինձ ասում էի. «Նա վաղը կարթնանա»։ Անսահման դատարկություն էի զգում, կորցրել էի ինքս ինձ։

Մենք ընտանիքով Եհովայի վկաներ ենք։ Մեր ժողովի անդամները շատ օգնեցին մեզ, երբ հայրս մահացավ։ Նրանք ուտելիք էին պատրաստում ու բերում, առաջարկում էին մնալ մեզ հետ. նրանք միշտ մեր կողքին էին, և դա ոչ թե մի քանի օր, այլ երկար ժամանակ։ Ինձ համար այս աջակցությունը ապացույց էր, որ Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են (Հովհաննես 13:35

Աստվածաշնչյան խոսքը, որ իսկապես քաջալերեց ինձ, 2 Կորնթացիներ 4:17, 18-ն էր. «Թեպետ նեղությունը վաղանցիկ է ու թեթև, սակայն մեզ համար այն փառք է առաջ բերում, որը շատ ավելի գերազանց է և հավիտենական է։ Մենք մեր աչքերը հառած պահում ենք ոչ թե երևացող բաներին, այլ չերևացողներին, որովհետև երևացող բաները ժամանակավոր են, իսկ չերևացողները՝ հավիտենական»։

Այս համարը շատ զորեղ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Հորս տառապանքը «ժամանակավոր» էր, բայց ապագայի վերաբերյալ Աստծու խոստումները հավիտենական են։ Հորս մահից հետո ես սկսեցի ավելի խորը մտածել, թե ինչպես եմ օգտագործում իմ կյանքի տարիները։ Ես նոր նպատակներ դրեցի իմ առաջ։

Մտածիր. Ինչպե՞ս կարող է ողբերգությունը մղել քեզ, որ կշռադատես քո դրած կյանքի նպատակները (1 Հովհաննես 2:17

^ պարբ. 14 Մեկ կանգունը հավասար է մոտ 45 սանտիմետրի։

Իմացիր ավելին

Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար

Քո սիրելի հարազատը մահացե՞լ է։ Հնարավո՞ր է կրկին տեսնել նրան։ Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը հարության մասին։