Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Դադարեցնե՞մ մեր ընկերությունը (մաս 1)

Դադարեցնե՞մ մեր ընկերությունը (մաս 1)

Երբեմն ընկերությունը դադարեցնելը ասես օրհնություն լինի։ Նկատի առ Ջիլի օրինակը։ Նա պատմում է. «Սկզբում ինձ համար հաճելի էր, երբ ընկերս անհանգստանում էր ինձ համար, թե որտեղ եմ, ինչ եմ անում, ում հետ եմ։ Բայց աստիճանաբար հասանք նրան, որ ես, բացի իրենից, ուրիշ ոչ ոքի հետ չէի կարող ժամանակ անցկացնել։ Նա նույնիսկ խանդում էր, երբ ժամանակ էի անցկացնում ընտանիքիս, հատկապես հորս հետ։ Երբ վերջ դրեցի մեր փոխհարաբերություններին, ասես մի ծանր քար ընկավ ուսերիցս»։

Սառան էլ է նման բանի միջով անցել։ Նա սկսեց նկատել, որ Ջոնը՝ իր ընկերը, հեգնական տոնով է խոսում, պահանջկոտ է և կոպիտ։ Նա պատմում է. «Մի անգամ պայմանավորված ժամից երեք ժամ ուշ եկավ մեր տուն, ու արհամարհելով մորս, որը դուռը բացեց նրա առաջ, ասաց ինձ. «Շո՛ւտ արա, գնացի՛նք, ուշանում ենք»։ Փոխարենը ասեր՝ «ես ուշացա», ասաց, որ մենք ենք ուշանում։ Նա պիտի ներողություն խնդրեր ու բացատրեր՝ ինչու է ուշացել։ Բայց դա դեռ մի կողմ թողնենք, նա պետք է հարգանք դրսևորեր մայրիկիս հանդեպ»։

Ճիշտ է, մեկ անգամ հուսախաբ անող արարքը կամ վերաբերմունքը չի նշանակում, որ ձեր ընկերությունը պետք է դադարեցնեք (Սաղմոս 130:3)։ Բայց երբ Սառան հասկացավ, որ Ջոնի կոպտությունը բնավորության գիծ է, ոչ թե պահի ազդեցության տակ դրսևորված վերաբերմունք, նա որոշեց խզել իրենց կապը։

Ինչպե՞ս կվարվես դու, եթե Ջիլի ու Սառայի նման տեսնես, որ քո ընկերը կամ ընկերուհին համապատասխան կողակից չի լինի քեզ համար։ Նման դեպքում մի՛ անտեսիր այն, ինչ զգում ես։ Գուցե դժվար լինի ընդունել, բայց ավելի լավ կլինի նման ընկերությունը դադարեցնել։ Առակներ 22:3-ում ասվում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»։

Ճիշտ է, հեշտ չէ ընկերությունը դադարեցնել, բայց քանի որ ամուսնությունը հարատև միություն է, լավ է հիմա որոշ ժամանակ էմոցիոնալ ցավ զգալ, քան ամբողջ կյանքում զղջալ։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 1

Ի՞նչ օրհնություններ ու դժվարություններ իրատեսորեն կարող ես սպասել ամուսնությունից։

Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 2

Իմացիր, թե ինչպես կարող ես պատրաստվել հաղթահարելու ամուսնական կյանքի անսպասելի դժվարությունները։