Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ անեմ, եթե ատում եմ դպրոցը

Ի՞նչ անեմ, եթե ատում եմ դպրոցը

Ահա, թե ինչ պետք է անես

Սովորելու հանդեպ դրական տրամադրվիր։ Փորձիր տեսնել ամբողջ պատկերը։ Գուցե որոշ առարկաներ անկարևոր են թվում։ Սակայն տարբեր առարկաներ անցնելով՝ դու կրթվում ես բազմակողմանիորեն, ինչը նպաստում է, որ լավ ճանաչես քեզ շրջապատող աշխարհը։ Այդպիսի կրթությունն օգնում է, որ «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ լինես», այսինքն՝ կարողանաս խոսել տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ (1 Կորնթացիներ 9:22)։ Այն նաև օգնում է զարգացնել խորհելու կարողություն, մի բան, որն անշուշտ պետք կգա ողջ կյանքի ընթացքում։

Դպրոցում սովորելը նման է ջունգլիով անցնելուն, քեզ անհրաժեշտ են համապատասխան գործիքներ

Ուսուցչիդ հանդեպ դրական տրամադրվիր։ Եթե կարծում ես, թե ուսուցիչդ ձանձրալի մարդ է, կենտրոնացիր ոչ թե նրա, այլ դասի թեմայի վրա։ Հիշիր, որ պատճառը գուցե այն է, որ նա այդ նույն թեման տասնյակ անգամներ, նույնիսկ գուցե հարյուր անգամ բացատրել է ուրիշ դասարանների և դժվար է իր համար մեծ խանդավառությամբ բացատրել այն, ասես առաջին անգամ։

Առաջարկ։ Նշումներ արա, լրացուցիչ տեղեկությունների համար հարգալից հարցեր տուր, եղիր խանդավառ։ Խանդավառությունը վարակիչ է։

Դրական տրամադրվիր ունակություններիդ նկատմամբ։ Դպրոցը կարող է բացահայտել քո թաքնված տաղանդները։ Պողոս առաքյալը Տիմոթեոս անունով մի երիտասարդի գրեց. «Կրակի նման վառ պահիր Աստծու պարգևը, որը քո մեջ է» (2 Տիմոթեոս 1:6)։ Ակներևաբար Տիմոթեոսը սուրբ ոգու միջոցով մի պարգև էր ստացել։ Նա պետք է այդ «պարգևը» զարգացներ, որպեսզի այն չհանգչեր կամ չկորչեր։ Ինչ խոսք, քո ունակությունները կամ տաղանդները անմիջականորեն սուրբ ոգու միջոցով չես ստացել։ Բայց հիշիր, այն ունակությունը կամ տաղանդը, որ ունես, բնորոշ է միայն քեզ։ Դպրոցը կարող է նպաստել, որ բացահայտվեն ու զարգանան քո այն ունակությունները, որոնց մասին չէիր էլ պատկերացնում։

 

Իմացիր ավելին

Ինչպես հաջողության հասնել դպրոցում. մի՛ կորցրու ոգևորությունդ

Ինչո՞ւ պետք է շահագռգռված լինես դպրոցում լավ սովորելու։