Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ քնել

Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ քնել

Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։ 6)։ Եթե լավ չես քնում, էներգիա չես ունենա գործերդ անելու համար։

«Եթե բավականաչափ չեմ քնում, սթափ չեմ կարողանում մտածել։ Ինձ համար դժվար է լինում որևէ բանի վրա կենտրոնանալ» (Ռեյչլ, 19)։

«Մոտ ժամը 14-ին այնքան հոգնած եմ լինում, որ զրույցի կեսից կարող եմ քնով ընկնել» (Քրիստին, 19)։

Իսկ դու ունե՞ս ավելի շատ քնելու կարիք։ Տեսնենք, թե ինչ են ասում հասակակիցներդ։

Ուշ մի՛ քնիր։ «Ջանքեր եմ թափում, որ ժամանակին պառկեմ քնելու»,— ասում է 18-ամյա Կատերինը։

Ուշ ժամին շատ մի՛ խոսիր ընկերներիդ հետ։ «Երբեմն ընկերներս շատ ուշ ժամի են զանգահարում կամ sms ուղարկում ինձ, բայց ես սովորել եմ վերջ դնել խոսակցությանը և անմիջապես գնալ քնելու»,— ասում է 21 տարեկան Ռիչարդը։

Կառչած մնա քո գրաֆիկին։ 20-ամյա Ջենիֆերը պատմում է. «Վերջերս փորձում եմ ամեն օր քնել և արթնանալ նույն ժամին»։

Հաջողության գաղտնիքը։ Ձգտիր ամեն գիշեր քնել առնվազն ութ ժամ։

Փաստորեն, ընդամենը մի քանի պարզ քայլ ձեռնարկելով, որ ավելի շատ քնես, դու մեծ օգուտներ կստանաս։ Հիշի՛ր, լավ առողջության շնորհիվ դու լավ տեսք կունենաս, քեզ լավ կզգաս և բավականաչափ էներգիա կունենաս արդյունավետորեն աշխատելու համար։

Ի տարբերություն կյանքում որոշ բաների՝ քո առողջությունը ինչ-որ չափով քո հսկողության տակ է։ 19-ամյա Էրինը նշում է. «Ի վերջո, առողջությունը միայն մեկ հոգու ձեռքում է՝ քո»։