Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե առողջական խնդիրներ ունեմ (մաս 1)

Ի՞նչ անեմ, եթե առողջական խնդիրներ ունեմ (մաս 1)

Ճանաչո՞ւմ ես այնպիսի երիտասարդի, որը առողջական լուրջ խնդիր ունի։ Դու ունե՞ս հիվանդություն կամ տկարություն, որը խանգարում է քեզ անելու այն ամենը, ինչ անում են քո տարիքի պատանիները։

Եթե այո, ուրեմն բնական է, որ ժամանակ առ ժամանակ վհատվում ես։ Սակայն Աստվածաշնչում երկու շատ մխիթարական միտք կա։

  • Քո Արարիչը՝ Եհովա Աստված, գիտի, թե ինչ իրավիճակում ես։ Ավելին, «նա հոգ է տանում քո մասին» (1 Պետրոս 5:7

  • Եհովա Աստծու նպատակն է բուժել բոլոր հիվանդությունները։ Դու կարող ես կարդալ այդ մասին Եսայիա 33։24 և Հայտնություն 21։1–4 համարներում։

Բազմաթիվ երիտասարդներ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, նկատել են, որ հավատն Աստծու և նրա խոստումների հանդեպ օգնում է նրանց տոկալու։ Քննենք չորս օրինակ։

 ՅԱՄԻ

Երբ 11 տարեկան էի, հաշմանդամի սայլակով էի տեղաշարժվում։ Չեմ կարողանում պարզ բաներ անել, անգամ թեթև բաներ բարձրացնել։

Հինգ տարեկանում ինձ ախտորոշեցին մկանների հետաճում՝ դեգեներատիվ հիվանդություն, որը սահմանափակում է անհատի գործողությունները։ Երբեմն վհատվում եմ, քանի որ չեմ կարողանում անել բաներ, որ իմ հասակակիցներն են անում։ Բայց ծնողներս և իմ ժողովի անդամները աջակցում են ինձ ֆիզիկապես, զգացապես և հոգևորապես։ Ես լիաժամ եմ ծառայում, և հավատակիցներս հաճախ օգնում են ինձ, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն եմ անցկացնում հետաքրքրվող անհատների հետ։

Հիսուսն ասաց, որ ամեն օրն իր մտահոգություններն ունի (Մատթեոս 6:34)։ Ուստի աշխատում եմ մտածել տվյալ օրվա մասին և չանհանգստանալ վաղվա օրվա համար ու հասանելի նպատակներ դնել։ Ես հույսով սպասում եմ Աստծու նոր աշխարհին, երբ կապրեմ «իսկական կյանքով»՝ զերծ այս հյուծող հիվանդությունից (1 Տիմոթեոս 6:19

Մտածիր. Յամիին օգնեց «հասանելի նպատակներ դնելը»։ Ինչպե՞ս կարող ես նույնն անել (1 Կորնթացիներ 9:26

 ՄԱԹԵՈ

Մեջքս սկսեց ցավել, երբ վեց տարեկան էի։ Սկզբում բժիշկներն ասացին, որ աճի հետ է կապված ցավը։ Մեկ տարի հետո, սակայն, հայտնաբերվեց, որ ուռուցք է զարգացել ողնաշարիս վրա։

Ես վիրահատվեցի, բայց հնարավոր եղավ հեռացնել միայն ուռուցքի 40 տոկոսը։ Իսկ երկու ամիս հետո ուռուցքը մեծացավ ու դարձավ նախկին չափի։ Դրանից հետո բազում զննումներ անցա, բուժումներ ստացա։ Ինչ խոսք, շատ էի ընկճվում։

Երբեմն ուռուցքը շատ է ցավում, ասես դանակով խոցեն ամբողջ մարմինս, բայց հատկապես մեջքս ու կրծքավանդակս։ Սակայն չեմ կոտրվում։ Ինձ հիշեցնում եմ, որ ուրիշները նույնպես սարսափելի բաների են դիմանում, բայց դրական տրամադրություն են պահպանում։ Իսկ դրական տրամադրվածություն պահպանելուն ինձ օգնում է համոզվածությունը, որ մի օր Եհովա Աստված կիրագործի իր խոստումը՝ վերջ դնել բոլոր տառապանքներին (Հայտնություն 21:4

Մտածիր. ինչպե՞ս կարող է տառապանքին վերջ դնելու Աստծու խոստումն օգնել քեզ դիմանալու, ինչպես օգնեց Մաթեոյին (Եսայիա 65:17

 ԲՐՈՒՆԱ

Թեև իմ արտաքինից չի երևում, որ հիվանդ եմ, ոմանք կարող են մտածել, թե ծույլ եմ։ Բայց իրականում ես դժվարությամբ եմ պարզ բաներ անում, օրինակ՝ տնային գործեր, ուսումնասիրություն, անգամ անկողնուց վեր կենալը հեշտ չէ ինձ համար։

Երբ 16 տարեկան էի, ինձ ախտորոշեցին ցրված կարծրախտ՝ հյուծող և զարգացող հիվանդություն, որն ազդում է որևէ բան անելու իմ կարողության վրա։ Նաև չեմ կարողանում քրիստոնեական գործունեությամբ զբաղվել այնքան, որքան կուզեի։ Ես պարբերաբար կարդում եմ 1 Պետրոս 5։7 համարը, որտեղ ասվում է. «Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»։ Ինձ ուժ է տալիս այն միտքը, որ Եհովան հոգ է տանում յուրաքանչյուրիս մասին անհատապես։ Դա շարունակում է զորացնել ինձ առ այսօր։

Մտածիր. ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել՝ քո հոգսը Եհովայի վրա գցելով, ինչպես որ անում է Բրունան (Սաղմոս 55:22

 ԱՆԴՐԵ

Որոշ մարդիկ ինձ վերաբերվում են այնպես, ասես 10 տարեկան երեխա լինեմ։ Բայց ես չեմ մեղադրում նրանց, քանի որ երեխայի տեսք ունեմ։

Երկու տարեկանում ինձ ախտորոշեցին հազվադեպ հանդիպող քաղցկեղի տեսակ, որը սկսում է ողնուղեղից և հետո շարժվում դեպի ուղեղ։ Բժիշկը հսկողության տակ էր պահում հիվանդությունս, բայց բուժումն ազդեց իմ աճի վրա։ Այսօր իմ հասակը 1,37 մետր է։ Շատերը կարծում են, թե ստում եմ, երբ ասում եմ, որ 18 տարեկան եմ։

Քրիստոնեական ժողովում մարդիկ ինձ արժանապատվությամբ են վերաբերվում։ Նրանք երեխայական կատակներ չեն անում ինձ հետ, ինչպես որ անում էին դասընկերներս։ Ես աշխատում եմ դրական տրամադրվածություն պահպանել։ Իսկապես, ամենալավ բանը, որը կարող է տեղի ունենալ մարդկանց կյանքում, եղել է ինձ հետ. ես ճանաչում եմ Եհովային։ Ինչ դժվարության էլ տոկամ, վստահ եմ, որ Եհովան հոգ կտանի իմ մասին։ Եհովա Աստծու խոստացած հրաշալի նոր աշխարհի մասին մտածելն օգնում է ինձ դրական տրամադրվածություն պահպանելու (Եսայիա 33:24Մտածիր. ինչո՞ւ է Եհովային ճանաչելը, ինչպես Անդրեն է ասում, «ամենալավ բանը, որը կարող է տեղի ունենալ մարդկանց կյանքում» (Հովհաննես 17:3

Իմացիր ավելին

Մի օր վերջ կլինի՞ տառապանքին

Աստվածաշունչն ասում է, որ Աստված ատում է անարդարությունն ու մտածում մարդկանց մասին։ Արժե՞ հավատալ այս խոստմանը։