Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ անեմ, եթե ինձ անընդհատ անհանգստացնում են՝ առաջարկելով զբաղվել սեքսով

Ի՞նչ անեմ, եթե ինձ անընդհատ անհանգստացնում են՝ առաջարկելով զբաղվել սեքսով

Գուցե մտածես. «Ավելի լավ չի՞ լինի համաձայնվեմ։ Չէ՞ որ ի վերջո բոլորն էլ զբաղվում են սեքսով»։

Կանգ առ ու մտածիր

Փաստ. բոլորը չէ, որ սեքսով են զբաղվում։

Ճիշտ է, միգուցե տեղյակ ես վիճակագրական տվյալներին։ Օրինակ՝ ԱՄՆ-ում անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ այդ երկրում ավագ դպրոցը ավարտող 3 երիտասարդներից 2-ը զբաղվել է սեքսով։ Սակայն սա նշանակում է նաև, որ 3-ից 1-ը չի զբաղվել, ինչը բավականին մեծ թիվ է կազմում։

Ի՞նչ է տեղի ունենում այն երիտասարդների հետ, ովքեր զբաղվել են սեքսով։ Հետազոտողները պարզել են, որ նրանցից շատերը ունեցել են հետևյալ բացասական զգացումներից առնվազն մեկը։

Դառնություն։ Շատ երիտասարդներ, ովքեր նախքան ամուսնանալը զբաղվել են սեքսով, խոստովանել են, որ հետո զղջացել են։

Նախքան ամուսնանալը սեքսով զբաղվելը նման է հիանալի նկարը որպես փալաս օգտագործելուն

Անվստահություն։ Սեքսից հետո և՛ տղան, և՛ աղջիկը մտածում են. «Տեսնես է՞լ ում հետ է սեքսով զբաղվել»։

Հիասթափություն։ Սրտի խորքում, շատ աղջիկներ ցանկանում են պաշտպանված լինել և ոչ թե օգտագործված։ Շատ տղաներ առաջվա պես գրավիչ չեն համարում այն աղջկան, որը տրվել է իրենց։

Ամփոփում։ Քո մարմինը շատ արժեքավոր է, և չարժե այն «տրամադրել» որևէ մեկին։ Ցույց տուր, որ դու ուժեղ ես և կարող ես պահել Աստծու սահմանած օրենքը, որը դեմ է մինչ ամուսնանալը սեքսով զբաղվելուն։ Հետագայում, երբ ամուսնանաս, կկարողանաս ամբողջությամբ վայելել այն՝ առանց դառնության, հիասթափության ու կասկածների, որ զգում են մինչ ամուսնանալը սեքսով զբաղվող երիտասարդները (Առակներ 7:22, 23; 1 Կորնթացիներ 7:3

 

Իմացիր ավելին

Երիտասարդների հարցերը, հատոր 2

Այս գրքում շոշափվում են դպրոցի, ժամանցի, հասակակիցների, ծնողների, զգացմունքների, հակառակ սեռի և այլ թեմաների մասին հարցեր։