Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Այնքա՜ն շատ տնային աշխատանքներ են տալիս, ինչպե՞ս հասցնեմ

Այնքա՜ն շատ տնային աշխատանքներ են տալիս, ինչպե՞ս հասցնեմ

Ինչ կարող ես անել

Գտիր հարմար անկյուն։ Դասերդ արա գրասեղանի մոտ, եթե հնարավոր է։ Լավ կլինի, որ հեռուստացույցը անջատված լինի։ Ոչինչ չպետք է շեղի քո ուշադրությունը։

Ժամանակը նման է արագավազ ձիու, որին պետք է սովորես վերահսկել

Դիր առաջնահերթություն։ Քանի որ քո դասերը կարևոր են, վճռիր առաջինը դրանցով զբաղվել։

Մի՛ հետաձգիր։ Տնային աշխատանքները կատարելու համար գրաֆիկ ունեցիր և հետևիր դրան։

Ծրագիր կազմիր։ Որոշիր, թե սկզբում որ դասը պետք է անես, հետո որը, և այդպես շարունակ։ Նշիր դրանք թղթի վրա և որոշիր, թե որքան ժամանակ ես տրամադրելու յուրաքանչյուրին։ Տվյալ դասը վերջացնելուց հետո ջնջիր այն քո կազմած ցուցակից։

Կարճ դադար տուր։ Երբ զգում ես, որ այլևս չես կարողանում կենտրոնանալ, կարճ դադար տուր ու մի քիչ հանգստացիր։ Սակայն մի՛ մոռացիր՝ ինչ պետք է անես, և հնարավորինս շուտ կրկին անցիր դասերիդ։

Վստահիր ուժերիդ։ Հիշիր՝ լավ կսովորես, թե վատ, կախված է ավելի շատ քո աշխատասիրությունից, քան ունակություններից (Առակներ 10:4)։ Դու կարող ես լավ աշակերտ լինել։ Ջանքեր թափիր և հաջողության կհասնես։