Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս ազատվեմ տխրության կապանքներից

Ինչպե՞ս ազատվեմ տխրության կապանքներից

«Երբ ընկերներս խնդիրներ են ունենում, փորձում եմ օգնել և բարձրացնել նրանց տրամադրությունը։ Բայց քչերը գիտեն, որ երբ տուն եմ գնում, փակվում եմ իմ սենյակում ու լաց լինում» (Կելլի)։

«Երբ տխուր եմ լինում, առանձնանում եմ, ու եթե ինձ ինչ-որ տեղ են հրավիրում, սկսում եմ պատրվակներ փնտրել հրաժարվելու համար։ Հմտորեն կարողանում եմ թաքցնել իմ տխրությունը, և ընտանիքիս անդամները մտածում են, թե ինձ հետ ամեն ինչ կարգին է» (Ռիկ)։

Քեզ ծանո՞թ են Կելլիի և Ռիկի զգացումները։ Եթե այո, մի՛ շտապիր եզրակացնել, թե քեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Փաստն այն է, որ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ տխրում են, նույնիսկ Աստվածաշնչում հիշատակված հավատարիմ տղամարդիկ ու կանայք են տխրել (1 Սամուել 1:6–8; Սաղմոս 35:14

Որոշ դեպքերում գուցե հասկանաս, թե ինչու ես տխուր, որոշ դեպքերում էլ գուցե չգտնես պատճառը։ 19-ամյա Աննան ասում է. «Պարտադիր չէ, որ ինչ-որ սարսափելի բան եղած լինի, որ դու տխրես։ Թախիծը կարող է պատել քեզ ցանկացած պահի, նույնիսկ երբ խնդիրներ չունես։ Դա տարօրինակ է, բայց՝ փաստ»։

Անկախ այն բանից՝ տխրելու պատճառ ունես, թե ոչ, ի՞նչ կարող ես անել, որ ազատվես տխրության կապանքներից։ Փորձիր հետևյալը։

  1. Խոսիր այդ մասին։ Ծանր փորձությունների ժամանակ Հոբն ասաց. «Հոգուս դառնությամբ պիտի խոսեմ» (Հոբ 10:1

    Կելլի. «Թեթևություն եմ զգում, երբ խոսում եմ այդ մասին։ Ի վերջո, որևէ մեկը իմանում է՝ ինչ վիճակում եմ, և կարող է դուրս հանել ինձ այդ խորը փոսից»։

  2. Գրիր այդ մասին։ Երբ տխրությունը պատում է քեզ, միգուցե ցանկանաս մտքերդ թղթին հանձնել։ Դավիթը երբեմն իր տխրության մասին գրում էր սաղմոսներում։ Զգացումներիդ մասին գրելը կարող է օգնել քեզ ձեռք բերելու «իմաստություն և խորհելու կարողություն» (Առակներ 3:21

    Հեդեր. «Գրելը օգնում է ինձ ազատվել այն ներքին քաոսից, որի մեջ գցում է տխրությունը։ Երբ շարադրում ես այն, ինչ զգում ես, տխրության ծանր զգացումը սկսում է զիջել իր դիրքերը»։

  3. Օգնության և ջանքերի շնորհիվ կարող ես ազատվել տխրության կապանքներից

    Աղոթիր այդ մասին։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ եթե դու աղոթես քո մտահոգությունների մասին, ապա «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի քո սիրտն ու միտքը» (Փիլիպպեցիներ 4:6, 7

    Էսթեր. «Փորձում էի գտնել պատճառը, թե ինչու էի այդքան վատ զգում, բայց չէի կարողանում։ Խնդրեցի Եհովային, որ օգնի ինձ ուրախ լինել։ Հոգնել էի տխուր լինելուց, հատկապես երբ չէի հասկանում պատճառը։ Ի վերջո կարողացա ազատվել տխրության ճիրաններից։ Պետք չէ թերագնահատել աղոթքի զորությունը»։

    Առաջարկ։ Կարդա Սաղմոս 139։23, 24 համարները և նույն ձևով բացիր սիրտդ Եհովայի առաջ ու խնդրիր, որ օգնի քեզ հասկանալու, թե որն է քո տխրության պատճառը։

Վերը նշված քայլերից բացի, արժեքավոր օգնության աղբյուր է նաև Աստվածաշունչը։ Դրական մտքերը, որ կարող ես քաղել Աստվածաշնչի էջերից, լավ ազդեցություն կթողնեն քո ինքնազգացողության վրա (Սաղմոս 1:1–3

Երբ թախիծը չի անցնում

«Երբեմն, երբ առավոտյան զարթնում եմ, զգում եմ, որ ավելի լավ է՝ մնամ պառկած և չստիպեմ ինձ վեր կենալ ու ևս մեկ անիմաստ օր ապրել»,— ասում է Ռայանը։ Նա տառապում է խորը դեպրեսիայից։ Ռայանը միակը չէ։ Ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ մինչև չափահաս դառնալը երիտասարդներից 4-ից 1-ը թեթև կամ ծանր դեպրեսիա է տանում։

Ինչպե՞ս կարող ես պարզել՝ դեպրեսիայի մեջ ես, թե ոչ։ Նախանշաններից են տրամադրության կամ վարքի ակնհայտ փոփոխությունը, մարդկանցից մեկուսանալը, գրեթե ամեն ինչի նկատմամբ հետաքրքրության կորուստը, ախորժակի փոփոխությունը, քնի խանգարումները, անարժեքության և մեղավորության ուժեղ զգացումը։

Իհարկե բոլորի մոտ էլ ժամանակ առ ժամանակ լինում են նման նշաններ։ Բայց եթե դրանք չեն անցնում մեկ-երկու շաբաթվա ընթացքում, լավ կլինի՝ ծնողներիդ հետ խոսես և միգուցե բուժզննում անցնես։ Բժիշկը կօգնի պարզել, թե արդյոք քո տխրությունը հիվանդության հետևանք է։

Եթե իսկապես դեպրեսիա ես տանում, հարկ չկա ամաչել դրանից։ Բուժումը օգնել է շատերին իրենց լավ զգալ. նույնիսկ այնքան լավ, որ միգուցե երկար ժամանակ այդպես չէին զգացել։ Անկախ նրանից քո տխրության պատճառը դեպրեսիան է, թե ոչ, միշտ հիշիր Սաղմոս 34։18-ում գրված մխիթարական խոսքերը. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա»։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ապրել

Ի՞նչը կարող է դրդել մարդուն մահը ընկեր համարելու։