Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Դելֆինի ձայնատեղորոշիչ հատկությունը

Դելֆինի ձայնատեղորոշիչ հատկությունը

 Դելֆինները ջրի տակ կողմնորոշվելու և շրջակա միջավայրի մասին տեղեկություններ ստանալու համար արձակում են զանազան ձայներ՝ չխկացնելուց և ճղճղոցից մինչև սուլոց, իսկ հետո որսում են անդրադարձված ալիքները։ Աֆալինա դելֆինի (Tursiops truncatus) բնական ձայնատեղորոշիչով ոգեշնչված՝ գիտնականները փորձում են ստեղծել ստորջրյա ձայնատեղորոշիչ համակարգեր, որոնք օժտված կլինեն նոր հնարավորություններով։

 Նկատի առնենք հետևյալը։ Դելֆինի ձայնատեղորոշիչ հատկությունը թույլ է տալիս նրան գտնել այն ձկներին, որոնք թաքնվել են ջրի հատակին եղող ավազի մեջ, ինչպես նաև ձուկը տարբերել քարից։ Ըստ Հերիոթ Վատ համալսարանի (Էդինբուրգ, Շոտլանդիա) դոցենտ Քեյթ Բրաունի՝ դելֆինը կարող է նաև «տասը մետր (32,8 ֆուտ) [հեռավորությունից] զատորոշել խմելու ջրի, աղի ջրի, օշարակի և յուղի տարաները»։ Գիտնականները ցանկանում են նման հնարավորություններ ունեցող սարքեր ստեղծել։

Դելֆինները տասը մետր հեռավորությունից կարողանում են զատորոշել տարաները՝ ըստ դրանց պարունակության

 Հետազոտողները ուսումնասիրել են դելֆինի «վոկալ» հնարավորությունները և լսողությունը ու փորձ են արել կրկնօրինակելու դրանք։ Նրանք ստեղծել են ձայնատեղորոշման հնարավորություն ունեցող բարդ էլեկտրոնային սարք և այն տեղադրել են մեկ մետրից պակաս (3,3 ֆուտ) երկարություն ունեցող գլանի մեջ։ Այդ սարքը ամրացրել են տորպեդի նմանվող ստորջրյա ինքնագնա փոխադրամիջոցի վրա։ Այն նախատեսված է հետազոտելու ծովի հատակը, գտնելու թաղված այնպիսի իրեր, ինչպիսիք են մալուխներն ու խողովակները, և առանց անմիջական շփման հետազոտելու դրանք։ Այդ սարքը ստեղծողները հույս ունեն, որ այն կօգտագործվի նավթագազային ադյունաբերությունում։ Ձայնատեղորոշիչը, որի ստեղծման հիմքում ընկած է դելֆինի այդ հատկությունը, կնպաստի, որ ավելի մեծ ծավալով տեղեկություն հավաքվի, քան հավաքում են դրանից առաջ ստեղծված սարքերը։ Դրա շնորհիվ մասնագետները կկարողանան ավելի բարենպաստ տեղեր գտնել ստորջրյա սարքեր տեղակայելու համար ու հայտնեբերել ցանկացած վնաս, օրինակ՝ մազի բարակություն ունեցող ճաքեր նավթային հարթակի հենասյուներում և նույնիսկ խցանումներ՝ խողովակաշարերում։

 Ի՞նչ եք կարծում։ Աֆալինա դելֆինի ձայնատեղորոշիչ հատկությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։