Անցնել բովանդակությանը

Արդյոք պատահականությո՞ւն է

Մարդու մարմինը

Վերքերը բուժելու մեր մարմնի ունակությունը

Ինչպե՞ս են գիտնականները ընդօրինակում մեր մարմնի այս ունակությունը պլաստիկ նյութեր ստեղծելիս։

ԴՆԹ-ի՝ ինֆորմացիա պարունակելու կարողությունը

ԴՆԹ-ն կոչվել է «լավագույն կոշտ սկավառակը»։ Իմացիր, թե ինչու։

Ցամաքային կենդանիներ

Ծովային կուղբի մորթին

Շատ ջրային կաթնասուններ, որոնք ապրում են սառը ջրերում, իրենց մաշկի տակ ունեն ճարպի հաստ շերտ, ինչն օգնում է նրանց, որ չսառչեն։ Ծովային կուղբը այլ ջերմամեկուսիչ միջոց ունի։

Կատվի «սենսորային» բեղիկները

Ինչո՞ւ են գիտնականները նախագծում ռոբոտներ՝ «էլեկտրոնային բեղիկներ» կոչվող սենսորներով։

Շան հոտառությունը

Շան հոտառության զգայարանն ինչո՞վ է այդքան յուրահատուկ, որ գիտնականներին ոգեշնչել է կրկնօրինակել դրա առանձնահատկությունները։

Ձիու ոտքը

Ինչո՞ւ ինժեներները չեն կարողանում ընդօրինակել ձիու ոտքի կառուցվածքը։

Կողինջի կպչուն լորձը

Սոսինձը, որը կողինջի լորձի կրկնօրինակն է, կարող է դառնալ յուրաքանչյուր վիրաբույժի գործիքակազմի մաս և փոխարինել բժշկական ամրակներին ու թելերին։

Ջրային աշխարհ

Միքսինի լորձը—ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Դրանք վանում են գիշատիչներին, մինչդեռ գրավում գիտնականներին։ Ո՞րն է պատճառը։

Ծովապնակիկի ատամների կառուցվածքը

Ինչո՞ւ են ծովապնակիկի ատամները սարդոստայնից ավելի ամուր։

Ծովագլանի «խելացի» մաշկը

Ո՞րն է այս ծովային կենդանու ճկունության գաղտնիքը։

Բեղաոտանի խեցգետնակերպերի սոսնձանյութը

Կարծիք կա, որ բեղաոտանի խեցգետնակերպերի արտազատած սոսնձանյութը սինթետիկ սոսինձներից անհամեմատ ավելի կպչուն է։ Սակայն մինչև վերջերս առեղծված էր, թե ինչպես են նրանք կպչում թաց մակերևույթներին։

Փափկամորթների խեցիների առանձնահատուկ ձևերը

Փափկամորթների խեցիների ձևն ու կառուցվածքը լավագույն պաշտպանություն են ապահովում իրենց բնակիչների համար

Ծովային երկփեղկանի փափկամարմնի բիսուսները

Ծովային երկփեղկանի փափկամարմինը մակերևույթներին ամրանում է բիսուս կոչվող բարակ թելիկներով։ Ինչպե՞ս կարող են դրանք օգնել ջլերը ոսկրերին միացնելու նոր կերպեր գտնել։

Թանաքաձկան գունափոխվելու կարողությունը

Ինժեներները փորձում են կրկնօրինակել թանաքաձկան գունափոխվելու ունակությունը՝ ստեղծելով այնպիսի հագուստ, որը մի ակնթարթում կփոխի իր գույնը։

Լուսատտիկ կաղամար

Այս կենդանին լույս է արձակում, բայց ոչ թե երևալու, այլ չերևալու համար։

Ութոտնուկի զարմանահրաշ «ձեռքերը»

Ինժեներները ստեղծել են զարմանալի ունակություններով օժտված ռոբոտ-ձեռք։

Սապատավոր կետի լողաթևը

Իմացիր, թե այս հսկա կենդանու լողաթևը ինչ ազդեցություն ունի կյանքիդ տարբեր ոլորտների վրա։

Գնդագլուխ սև դելֆինի ինքնամաքրվող մաշկը

Նավային ընկերությունները ինչո՞ւ են հետաքրքրված նրա առանձնահատուկ ունակությամբ։

Դելֆինի ձայնատեղորոշիչ հատկությունը

Գիտնականները փորձում են կրկնօրինակել այս կենդանու՝ ջրի տակ կողմնորոշվելու և շրջակա միջավայրի մասին տեղեկություններ ստանալու ապշեցուցիչ հատկությունը։

Օֆիուրի «տեսնող» կմախքը

Կարդա զարմանալի փաստեր ծովախութերում բնակվող օֆիուրի մասին։

Ծովաձիուկի պոչը

Տեսեք, թե ինչ առումով է ծովաձիուկի յուրօրինակ պոչը ոգեշնչում նոր սերնդի ռոբոտներ ստեղծողներին։

Ձկների վտառը

Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից ավտովթարների թիվը նվազեցնելու վերաբերյալ։

Նավթով սնվող միկրոօրգանիզմներ

Նավթային շերտերը մաքրելու հարցում որքանո՞վ են դրանք արդյունավետ՝ ներկայումս մարդկանց կողմից կիրառվող միջոցների հետ համեմատած։

Թռչուններ

Խոլահավի սուզվելը—Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս է այս մեծ ծովային թռչուններին հաջողվում կենդանի մնալ, եթե ջուրը մխրճվելիս հարվածի ուժը 20 անգամ գերազանցում է իրենց վրա ազդող ձգողականության ուժին։

Թռչունների չխամրող գույները

Ինչպե՞ս է թռչունների փետուրների չխամրող գույների ուսումնասիրությունն օգնում ստեղծելու ավելի որակյալ ներկեր և կտորներ։

Բվի թևը

Բվի թևի բարդ կառուցվածքի ուսումնասիրությունները կարող են օգնել գտնելու անաղմուկ հողմաշարժիչներ ստեղծելու գաղտնիքը։

Ճախրող թռչունների «աերոդինամիկական» թևերը

Ճախրող թռչունների ծայրամասային փետուրներն ուսումնասիրելով՝ ինժեներները ստեղծել են մի դետալ, որի շնորհիվ ավիաընկերությունները մեկ տարվա մեջ խնայել են 7 միլիարդ 600 միլիոն լիտր վառելիք։

Կայսերական պինգվինի փետրավոր վերարկուն

Ի՞նչ են պարզել ծովային կենսաբանները պինգվինի փետուրների մասին։

Ճամփորդող ալբատրոսի թռիչքը

Իմացիր, թե ինչպես է այս թռչունը ժամերով ճախրում՝ առանց թևերը թափահարելու։

Սողուններ և երկկենցաղներ

Փշավոր սատանայի՝ խոնավություն կլանող մաշկը

Ինչպե՞ս է ջուրը, հակառակ երկրի ձգողության ուժին, բարձրանում այս մողեսի ոտքերով, անցնում ողջ մարմնով ու լցվում նրա բերանը։

Ագամա մողեսի պոչը

Ինչպե՞ս կարող է այս մողեսը հորիզոնական մակերեսից ցատկել ուղղահայաց պատի վրա։

Կոկորդիլոսի ծնոտը

Ծովային կոկորդիլոսի ծնոտը ավելի ուժեղ է, քան առյուծինը և վագրինը։ Սակայն այն ավելի զգայուն է, քան մարդու մատները։ Ինչի՞ շնորհիվ է կոկորդիլոսի ծնոտը այդքան զգայուն։

Հոգատար գորտի զարմանալի ծննդաբերությունը

Ինչո՞ւ է մի էվոլյուցիոնիստ ասում, որ անհնար է, որ գորտի վերարտադրողական համակարգը դանդաղ ու աստիճանական փոփոխության ենթարկվեր։

Օձի մաշկը

Ինչի՞ շնորհիվ է օձի մաշկը այդքան դիմացկուն, որ նա կարողանում է սողալ խորդուբորդ ծառաբների վրայով կամ փորելով մտնել կոշտ ավազի մեջ։

Միջատներ

Իշամեղվի՝ թռիչքը ղեկավարելու համակարգը—Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս է այս փոքրիկ միջատը գերազանցում նույնիսկ ամենահմուտ օդաչուներին։

Ինչպե՞ս են մրջյունները խուսափում խցանումներից

Մրջյունները չեն ստեղծում կուտակումներ։ Ինչպե՞ս։

Մեղրատու մեղվի՝ վայրէջք կատարելու արվեստը

Ինչո՞վ է մեղրատու մեղվի վայրէջք կատարելու մեթոդը հարմար անօդաչու թռչող սարքերի ուղղորդման համակարգերի մեջ օգտագործելու համար։

Մեղրաբջիջների հրաշք կառուցվածքը

Ինչպե՞ս են մեղրատու մեղուները իմացել, որ վեցանկյան ձևը ամենաարդյունավետ և տարողունակ կառուցվածքն է, ինչը մաթեմատիկոսները ապացուցել են միայն 1999-ին։

Մրջյունի պարանոցը

Ինչպե՞ս է այս միջատը կարողանում իր մարմնի զանգվածից մի քանի անգամ ծանր «բեռներ» տանել։

Մրջյուն-փայտահատի բեղիկի մաքրման եղանակը

Այս փոքր միջատի համար մաքուր լինելը կենսական է։ Ինչպե՞ս է նա հոգ տանում իր մաքրության մասին։

Սահարայում բնակվող մրջյունի ջերմակարգավորող «զրահը»

Այս միջատը մեզ հայտնի ամենաջերմադիմացկուն ցամաքային կենդանիներից է։ Ի՞նչն է նրան օգնում դիմանալու ծայրահեղ ջերմային պայմաններին։

Ցիկադների կյանքի զարմանալի ցիկլը

Այս զարմանալի միջատների կյանքի ցիկլը շատ տարօրինակ է. նրանք հայտնվում են միայն ամեն 13–17 տարին մեկ։

Թզուկ ցիկադի «ատամնանիվները»

Դրանք օգնում են այս միջատին կատարելու հզոր ցատկ և ճշգրտորեն ներդաշնակեցնում են նրա ոտքերի շարժումները։

Մեղրամոմի մեծ հրաթիթեռի սուր լսողությունը

Թեև մեղրամոմի մեծ հրաթիթեռի ականջը շատ պարզ կառուցվածք ունի, սակայն նա ցանկացած կենդանի արարածից շատ ավելի սուր լսողություն ունի։

Մորեխի «անվտանգության համակարգը»

Ինչպես են երամի մեջ մորեխները խուսափում միմյանց բախվելուց

Թիթեռի թևը

Մորֆո թիթեռի թևը հարթ է թվում, բայց այն ունի այնպիսի կառուցվածք, որը հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով։ Ինչո՞վ է այն առանձնահատուկ։

Թիթեռի թևի՝ լույս կլանելու ունակությունը

Գաղտնիքը միայն թիթեռի թևի սև պիգմենտը չէ։

Կաղամբաթիթեռի թևերի V-աձև դիրքը

Կաղամբի ճերմակաթիթեռի ո՞ր առանձնահատկությունն է օգնել ինժեներներին մեծացնելու արևային վահանակների արդյունավետությունը։

Սև բզեզի սենսորները

Ինժեներներն ու հետազոտողները ի՞նչ կարող են սովորել այս առանձնահատուկ բզեզից։

Կոյաբզեզի կողմնորոշվելու ունակությունը

Տեսողական կողմնորոշման ի՞նչ համակարգ է օգտագործում կոյաբզեզը։ Մարդիկ ի՞նչ կարող են սովորել նրանից։

Լուսատտիկի հրաշք լապտերիկը

Ինչպե՞ս այս փոքր միջատը օգնեց գիտնականներին ստեղծելու ավելի պայծառ լուսադիոդներ, որոնք օգտագործվում են բազմաթիվ էլեկտրական սարքերի մեջ։

Ծղրիդի զարմանալի լսողությունը

Այս փոքր միջատի ականջը գործում է մարդու ականջի պես։ Ի՞նչ օգուտ կարող է տալ ծղրիդի ականջի հետազոտությունը գիտությանն ու տեխնոլոգիային։

Ճանճի հետնաթևիկները

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է այդքան դժվար բռնել ճանճին։ Տես, թե ինչ են բացահայտել գիտնականները։

Պտղաճանճի օդաչուական բարձրագույն վարպետությունը

Այս միջատները կարող են այնպիսի պտույտներ անել, ինչպիսիք որ անում են կործանիչները, սակայն դա անում են կես վայրկյանում։

Սարդեր

Տնային սարդի կպչուն նյութի գաղտնիքը

Տնային սարդի ոստայնը անհրաժեշտության դեպքում կարող է լինել և՛ թույլ, և՛ ամուր։ Իմացիր՝ ինչպես և ինչու։

Ցատկող սարդի աղոտ տեսողությունը

Ինչպե՞ս է այս սարդը ճշգրիտ հաշվարկում տարածությունը։ Հետազոտողները ինչո՞ւ են ցանկանում կրկնօրինակել նրա առանձնահատկությունը։

Բույսեր

Պոմելոյի հարվածակայուն կեղևը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Գիտնականներն ուզում են օգտագործել պոմելո մրգի կեղևի առանձնահատուկ կառուցվածքը՝ հարվածակայուն նյութեր ստեղծելու համար։

Կոմելինազգիների ընտանիքին պատկանող հատապտղի վառ կապույտ գույնը

Այս հատապտուղը չունի կապույտ գունանյութ, սակայն աչքի է ընկնում բուսական աշխարհում երբևէ հանդիպած ամենավառ կապույտ գույնով։ Ի՞նչն է այդ պայծառ գույնի գաղտնիքը։

Բույսերի՝ մաթեմատիկական հաշվարկ կատարելու ունակությունը

Գիտնականները պարզել են, որ խաչածաղկավոր մի բույս ապշեցուցիչ ունակություն ունի։