Հիսուսի մահվան հիշատակի երեկո

Հինգշաբթի, ապրիլի 2, 2026

Ամեն տարի Եհովայի վկաները, Հիսուսի պատվերի համաձայն, հավաքվում են հիշելու նրա մահը։ Նա ասել է. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19

Հրավիրում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին մասնակցելու այս միջոցառմանը։

Հաճախ տրվող հարցեր

Ովքե՞ր կարող են գալ։

Դռները բաց են բոլորի առաջ։ Կարող եք գալ ողջ ընտանիքով և հրավիրել Ձեր ընկերներին։

Որքա՞ն է տևելու ծրագիրը։

Մոտ մեկ ժամ։

Որտե՞ղ է այն անցկացվելու։

Մանրամասների համար կապ հաստատեք Եհովայի վկաների հետ։

Մուտքը վճարովի՞ է։

Ո՛չ։

Հանգանակություն արվելո՞ւ է։

Ո՛չ։ Մենք մեր հանդիպումների ժամանակ երբեք դրամահավաք չենք կազմակերպում (Մատթեոս 10։8

Ինչպիսի՞ հագուստ է պետք կրել։

Թեև հագուստի վերաբերյալ չկան հատուկ պահանջներ, Եհովայի վկաները ձգտում են համեստ ու վայելուչ հագնվել՝ ցույց տալով, որ հարգում են այդ սուրբ առիթը։

Ինչպե՞ս է անցկացվելու Հիշատակի երեկոն։

Ծրագիրը սկսվում և ավարտվում է երգով, ինչպես նաև աղոթքով, որն անում է Եհովայի վկաներից մեկը։ Ծրագրի ժամանակ կլսեք մի ելույթ, որում կբացատրվի, թե Հիսուս Քրիստոսի մահը ինչ կարևոր նշանակություն ունի։ Կիմանաք նաև, թե Աստծու և Հիսուսի արած այդ զոհողությունը ինչ օգուտ կարող է բերել բոլորիս։

Հավելյալ տեղեկությունների համար կարդացեք «Ինչո՞ւ են Եհովայի վկաները այլ կերպ նշում Տիրոջ ընթրիքը» հոդվածը։

Հիշատակի երեկոն առաջիկա տարիներին ե՞րբ է լինելու։

2026 թ.-ին՝ ապրիլի 2-ին, հինգշաբթի

2027 թ.-ին՝ մարտի 22-ին, երկուշաբթի